Երևան, 20.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ» Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ» Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ» «Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան


Air Armenia ավիաընկերության աջակցության շնորհիվ ավտոբուսի խափանման պատճառով Իտալիայում մնացած 36 երեխաները վերադարձան Հայաստան

Հասարակություն

Իտալիայի Սարդինիա մարզի Ուտա քաղաքում «Լեռնեցիներ» պարային անսամբլը , մասնակցելով միջազգային մանկական փառատոնին, վերադառնում էր ավտոբուսով Հայաստան: Գիշերը հասնելով Իտալիայի Ֆերերա քաղաք՝ ավտոբուսը խափանվում է, և երեխաները հայտնվում են ծանր դրության մեջ, սակայն Սփյուռքի նախարարության,«Air Armenia» ավիաընկերության և հայ բարերար Ոսկան Անդրեասյանի աջակցության շնորհիվ կարճ ժամանակում լուծվում է երեխաների սննդի, կացության և Հայաստան վերադառնալու հարցը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Երեմ Սիմոնյանը նշեց, որ գիշերը իրեն զանգահարել է «Air Armenia» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը և ներկայացրել ստեղծված իրավիճակը:

«Փորձեցինք օպերատիվ ձևով ճշտումներ կատարել, թե երեխաները ո՞ր քաղաքում են գտնվում, ի՞նչ է  պատահել, երեխաների անվտանգության հետ կապված որևէ խնդիր կա՞, թե ոչ: «Air Armenia» ներկայացուցիչը ինձ ավելի մանրամասն ներկայացրեց խնդրի էությունը: Թեկուզ մեր դաշտից դուրս էր խնդրի լուծումը, սակայն արագ կապվեցինք Իտալիայում ամենամոտ հայ համայքների հետ: Քանի որ ավտոբուսի խափանումը տեղի էր ունեցել Իտալիայի Ֆերերա քաղաքում, ամենամոտ համայնքը` Բոլոնիայինն էր: Այդ ընթացքում մենք նաև կապվեցին հայ բարերար Ոստան Անդրեասյանի հետ, ով շատ սերտ կապեր ունի Բոլոնիայում:  Գտնվելով Հայաստանում՝  նա արագ արձագանքեց և փորձեց խնդրին լուծում տալ:  Նա կապ հաստատեց պարային համույթի ղեկավարի հետ, որից հետո կարողացան երեխաների ապահովել սննդով և լուծել կեցության հարցը»,- ասաց Սիմոնյանը:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարը ասաց նաև, որ խնդիր էր առաջացել Իտալիայի ոստիկանության ծառայողների հետ, ովքեր մտածել են, թե ավտոբուսում փախստականների խումբ է եղել, սակայն Ոստան Անդրեասյանի անձնական կապերի շնորհիվ այս խնդրին նույնպես լուծում է տրվել:

Ինչ վերաբերում է ավտոբուսով նման երկար շրջագայություններին՝ Սիմոնյանը կարծում է, որ պետք է ավելի պատրաստված և զգույշ լինել՝ չնայած որևէ մեկը երաշխավորված չէ նման իրավիճակներից:

«Air Armenia» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը նշեց, որ  ընկերությունը դիտարկել էր երկու տարբերակ երեխաներին Հայաստան վերադարձնելու համար` Լիոնից կամ Վենետիկից Երևան կանոնավոր չվերթներով:

«Սակայն Լիոնում խնդիր առաջացավ, քանի որ օդանավում 36 տեղ չկար, ուստի որոշում կայացվեց Վենետիկով Երևան թռչել:  Տոմսերը գրեթե 50 տոկոս զեղջով տրամադրվեց մեր ավիաընկերությունը:

Մենք նաև նախաձեռնեցինք  կազմակերպչական աշխատանքները` կապ հաստատեցինք Սփյուռքի , Արտաքին գործերի նախարարությունների հետ, քանի որ մեր իրավասությունների մեջ չէր զբաղվել որոշակի գործառույթներով»,- ասաց Խաչատրյանը: 

«Լեռնեցիներ» պարային համույթի ղեկավար Արթուր Հակոբյանը նշեց, որ իր խումբը մասնակցում էր  Իտալիայի Սարդինիա մարզի Ուտա քաղաքում անցկացվող միջազգային  մանկական փառատոնին, որից հետո վերադառնում էին Հայաստան:

«Մենք ավտոբուսով բարեհաջող ժամանեցինք և պատվով ներկայացրեցինք մեր ազգագրական պարերը: Հետադարձ ճանապարհին  ավտոբուսը վնասվել էր, և փորձեցինք կապ հաստատել մեր հարազատների հետ, ինչպես նաև Սփյուռքի նախարարության, «Air Armenia» ընկերության հետ,  որոնք տեղում լուծեցին խնդիրը»,- ասաց Հակոբյանը՝ շնորհակալություն հայտնելով իրենց աջակցություն ցուցաբերողներին:

Հակոբյանը նշեց, որ սա իր 44-րդ շրջագայությունն էր աշխարհի շուրջ 34 պետություններում սակայն նման իրավիճակում առաջին անգամ էր հայտնվել:

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՀայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԱմենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԻնչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»Այն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. ՉալաբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»