«Նա արաբ շեյխի որդի է». Ժաննա Բուտուլյանը բացահայտում է փեսացուին, նրանք շուտով կամուսնանան
LifestyleՕրերս համացանցում լուրեր էին տարածվել, որ դերասանուհի Ժաննա Բուտուլյանն ընտրյալ ունի, քանի որ վերջերս նրան հաճախ են տեսնում մի երիտասարդի ուղեկցությամբ: Չնայած այդ լուրերը դերասանուհին հերքել էր, այնուամենայնիվ, իր խոսքերով՝ իրադարձությունների անսպասելի զարգացման հետեւանքով, Ժաննան արդեն ուզում է կիսվել իր երջանկությամբ, քանի որ ապրիլի 7-ին կկայանա նրա նշանադրությունը: Իր սիրո պատմությունը դերասանուհին առաջինը վստահում է Life.panorama.am-ին:
Պարզվում է Ժաննա Բուտուլյանի ընտրյալը ազգությամբ հայ չէ, ավելին՝ նա արաբ շեյխի որդի է: Երիտասարդ դերասանուհին մեզ հետ զրույցում պատմեց իրենց սիրո պատմության եւ սպասվող հարսանիքի մասին: