«Կյեւոյի» դարպասապահը քթի կոտրվածով հոսպիտալացվել է Ռոնալդուի հետ բախվելուց հետո
Սպորտ«Կյեւոյի» իտալացի դարպասապահ Ստեֆանո Սորետինոն հոսպիտալացվել է Թուրինի «Յուվենտուսի» դեմ Իտալիայի առաջնության առաջին տուրի խաղում, գրում է Football Italia-ն:
Վերոնայում կայացած հանդիպման վերջնամասում 39-ամյա իտալացին բախվել է «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ եւ խաղադաշտը լքել պատգարակով: Սորետինոն տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է քթի կոտրվածք:
Հիշեցնենք, որ այդ խաղում «Յուվենտուսը» հաղթել էր 3:2 հաշվով՝ հաղթական գոլը խփելով ավելացված ժամանակում: Մադրիդի «Ռեալից» «Յուվենտուս» տեղափոխված 33-ամյա Ռոնալդուն նորամուտը նշեց Իտալիայի առաջնությունում եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը: