Երևան, 15.Հունվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Առաջարկվում է տնային կալանքի մեջ գտնվող անձանց հեռավար կրթություն ստանալու հնարավորություն տալ. «Փաստ» Ովքե՞ր են, ի վերջո, հանձնել հողերը. «Փաստ» Պետության հաշվին հարստացողներն այլոց «նախաճաշն» են հաշվում. «Փաստ» Այս իշխանությունների հետ նույնիսկ «մատաղ ուտելու» չեն գնա. «Փաստ» 8-ից ավելի կանչ տվող բուժառուների համար ծառայությունը վճարովի կլինի․ «Շտապօգնության» տնօրեն Հայտնաբերվել է զինծառայող Վահան Պետրոսյանի մարմինը. ՀՀ ՊՆ Իրանում բողոքի ցույցերի ժամանակ մոտ 2000 մարդ է զnհվել. Reuters Ծուռ ճանապարհով. 2025 թվականի Հայաստանի 5 կարևոր իրադարձությունները. «Փաստ» Ի՞նչ հետևանքներ կունենան Հայաստանում խորհրդարանական ընտրությունները. «Փաստ» «Փորձում ենք ուժեղ լինել, բայց Էդվարդի դատարկ տեղը որևէ մեկը չի լրացնի». Էդվարդ Մարանջյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Ջրականում. «Փաստ»


Դատավորները «սաբոտաժի» են ենթարկում կառավարության կողմից վարվող երաշխավորված ներդրումային անվտանգության քաղաքականությունը

Հասարակություն

Նոր իրողություններն առանց դատական համակարգի արմատական փոփոխությունների՝ չեն կարող խոր արմատներ գցել մեր երկրում: Ստացվում է այնպես, որ յուրաքանչյուր դատավոր իր տեղում գրչի մեկ հարվածով կարող է «խոյահարել» յուրաքանչյուր գործ, ի չիք դարձնելով արդարադատության նկատմամբ մեր պատկերացումն ընդհանրապես:

Մասնավորապես, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը, դատավոր Կարեն Մաթևոսյանի նախագահությամբ, 2018թ.-ի հուլիսի 19-ին կայացրել է մի որոշում, որով փաստացիորեն վերացրել է դատարանի կողմից արդեն իրավաչափ ճանաչված և օրինական ուժի մեջ մտած վճիռները և որոշումները:

 

Պատմությունը սկսվել է դեռևս տասը տարի առաջ, երբ «Սոգլասիե-Արմենիա» ընկերությունը, որը հանդիսանում է 100% օտարերկրյա  ներդրումներով ձեռնարկություն, իր վրա ներդրումային ծրագրով դրված պարտավորությունները կատարելու նպատակով, Հայաստանի Հանրապետության հետ, ի դեմ Երևանի քաղաքապետարանի, երբ այդ ժամանակ Երևան քաղաքն ուներ մարզի կարգավիճակ, 2008թ.-ի մայիսի 15-ին Արամի փողոցի հատվածում ձեռք է բերում 780,46քմ մակերեսով հողամաս և սկսում է այդտեղ իրականացնել խոշորամասշտաբ ներդրումային ծրագիր: Այն հանդիսանում է ընդհանուր ներդրումային ծրագրի մի մասը: Ներդրումային ծրագիրն այնպես է նախագծված և հաստատված պետական իրավասու մամինների կողմից, որ կառուցվելիք շենքերը, ճանապարհները, ինժեներային կոմունիկացիաները և հակահրդեհային մուտքերն ունեն միասնական տեխնոլոգիական կապվածություն: Այդ ներդրումային ծրագրի իրականացման նպատակով Ընկերությունն ստիպված քանդեց Արամի փողոցի վրա գտնվող «Մանկական աշխարհ» հանրախանութի վերջնամասում գտնվող արդեն իսկ արդիականցված և մեծ արժեք ներկայացնող վերակառուցված շենքի մասը` ստանալով նախագծման առաջադրանք՝ միջազգային չափանիշներին համապատասխանող հյուրանոցային համալիրի կառուցման համար:  Այդ նպատակով Ընկերությունը գործընկերային հարաբերություններ էր հաստատել ոլորտի համաշխարհային առաջատար իտալական, ամերիկյան և իսրայելական հեղինակավոր ընկերությունների հետ և մշակելով  համալիր հայեցակարգային մի քանի տարբերակներ, կատարել է խոշոր չափի հասնող ֆինանսական վճարումներ:

 

Ընկերության կողմից  ներդրումային ծրագրի իրականացման ակտիվ փուլում  պարզվեց, որ 2012թ.-ի փետրվարի 2-ին, քաղաքացի Լյուբով Փիլոյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել հողամասը ընկերությանը օտարելու մասին Երևանի քաղաքապետի որոշումը, որից տեղեկանում ենք, որ  Ընկերությանը վաճառված 780,46 քմ  մակերեսով հողամասի մեջ ընդգրկված է Լ. Փիլոյանի կողմից վիճարկվող, իբր, իրեն հատկացված 332.6 քմ մակերեսով հողամասը, այն դեպքում, երբ այդ հողամասը ծանրաբեռնված է մշտական սերվիտուտով և գտնվում է նախագծային ճանապարհի տակ:

2012թ.-ի փետրվարի 2-ին սկսած վեճը տևեց երեք տարուց ավելի և ավարտվեց ՀՀ վճռաբեկ դատարանի 2015թ.-ի ապրիլի 30-ի որոշմամբ: Դրանով օրինական ուժ տրվեց ՀՀ վարչական դատարանի 2013 թվականի օգոստոսի 2-ի վճռին, ըստ որի՝ Լ. Փիլոյանի հայցը, Երևանի քաղաքապետի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժվեց:

Անհրաժեշտ է նշել, որ Լյուբով Փիլոյանը հանդիսանում է Սուրեն Օսիպյանի կինը, ով հանդիսացել է 1971-1988 թվականներին ՀԽՍՀ գլխավոր դատախազ, իսկ դատական գործընթացներին ակտիվ մասնակցություն ունեցող նրանց որդու՝ Վիկտոր Օսիպյանի անունը կապվում է ՀՀ-ում խոշոր ներդրումներ կատարած ՌԴ քաղաքացիների հետ ունեցած մի շարք վեճերի հետ, ովքեր խարդախության հիմքով Վիկտոր Օսիպյանի դեմ հաղորդում էին ներկայացրել ՀՀ իրավապահ մարմիններին: Չնայած այս ամենին, վերջիններս ներկայացնում են իրենց, որպես  «զոհ»:

Թվում էր վեճն ավարտվեց և առկա են օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր, որով դատարանները հաստատեցին, որ Երևանի քաղաքապետի կողմից կայացված որոշումները օրինական են և չեն խախտել Լ. Փիլոյանի իրավունքները կամ օրինական շահերը: Ավելին, Լ. Փիլոյանին դեռևս 2006թ.-ին դատարանի վճռով տրվել էր 37մլն 363 հազար դրամ փախհատուցում: Ընկերությունը, վստահ լինելով, որ որևէ խոչընդոտ արդեն չկա, անցավ ներդրումային ծրագրի ավարտմանը, սակայն  ընդամենը 3 ամիս հետո Լ. Փիլոյանը նույն հարցով դիմեց, այս անգամ, ՀՀ Սահմանադրական դատարան: Չնայած նրան, որ ՀՀ  Սահմանադրական դատարանը 01.12.2015 թ.-ի որոշմամբ մերժեց Լ. Փիլոյանի դիմումը, սակայն  Լ. Փիլոյանը կրկին դիմեց ՀՀ  Վճռաբեկ դատարան, որը  իր 03.02.2016թ.-ի որոշմամբ այդ բողոքը նույնիսկ վարույթ  չընդունեց: Տեղեկություններ կային, որ Լ.Փիլոյանը դիմել է Եվրոպական դատարան, սակայն, որքանով հայտնի է՝ Եվրոպական դատարանը չի ընդունել:

Այդ որոշումից ընդամենը մի քանի օր հետո, 2016թ.-ի ապրիլի 19-ին, Լ. Փիլոյանը, վիճարկելով  Երևանի քաղաքապետի որոշումները, ձևափոխելով նախկին հայցը, կրկին ներկայացրեց հայցադիմում նույն ՀՀ Վարչական դատարան, որը 2017 թ.-ի սեպտեմբերի 1-ի վճռով  մերժեց հայցը:

Հենց այս փուլում գործին նոր շրջադարձ հաղորդվեց ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանի կողմից՝ նախագահող դատավոր Կարեն Մաթևոսյանի «թեթև ձեռքով»:

Քաղաքացի Լ. Փիլոյանը Վերաքննիչ ներկայացրեց բողոք, որի կապակցությամբ էլ ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը 2018թ.-ի հուլիսի 19-ին ապօրինի կերպով կայացրեց այն որոշումը, որով կոպտորեն ոտնահարեց ողջ արդարադատության հիմքերը, վերանայեց նախկինում կայացված դատական վճիռները, ինչն անթույլատրելի է  և բացահայտորեն խարխլում է ողջ դատական համակարգը:

Ի՞նչ է ստացվում: Թեև քաղաքացու բողոքը ՀՀ կառավարության ու Երևանի քաղաքապետարանի դեմ է, և Վերաքննիչ վարչական դատարանի կայացրած որոշումն էլ նրանց դեմ է, բայց վտանգվում է Ընկերության ներդրումային ծրագիրը, նրա կողմից կատարված բազմամիլիարդ ներդրումն ու միջազգային գործարար համբավը: «Սոգլասիե-Արմենիա» ընկերությանն այլ բան չի մնում, քան կառավարության և քաղաքապետարանի հետ համատեղ բողոքարկել ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանի անօրինական որոշումը:

Մյուս կողմից՝ ստացվում է, որ «Սոգլասիե-Արմենիա» ՍՊԸ-ն ակամա  ներքաշվել է մի դատական վեճի մեջ, որի հետ պատշաճ ներդրող հանդիսացող ընկերությունը բացարձակ կապ չունենալով՝ կրում է դրա բացասական հետևանքները: Վերաքննիչ դատարանը Երևանի քաղաքապետարանի և Լ. Փիլոյանի միջև որևէ ժամանակաշրջանում  առկա  իրավահարաբերությունների (պարտավորությունների)  բացասական  հետևանքների  ռիսկը  տարածել  է օտարեկրյա ներդրումներով ձեռնարկության` «Սոգլասիե-Արմենիա»  ՍՊԸ-ի վրա, վերջինիս զրկելով սեփականության  իրավունքից, անտեսելով Ընկերության կողմից նշված հողամասը գնելու, այդ տարածքում խոշորամասշտաբ ներդրումներ կատարելու գործողությունների իրավաչափության, բարեխղճության և պատշաճության փաստը, հակառակ Լ .Փիլոյանի, որին տրվել է համարժեք փոխհատուցում և ով այդ տարածքի վրա ի սկզբանե ներդրումներ չի կարող իրականացնել:

«Առավոտ» օրաթերթում սույն թվականի հուլիսի 23-ին հրապարակվել է «Օլիգարխին պատկանող ընկերության պատճառով քաղաքացին զրկվել է իրենից հարկադիր կարգով վերցված սեփականության դիմաց փոխհատուցումից» վերնագրով  հոդված,  որում աղավաղելով իրականությունը և փոփոխելով բոլոր տվյալները, Լ. Փիլոյանը ներկայացել է  որպես «օլիգարխի զոհ», այն դեպքում, որ եթե իրոք ընկերության սեփականատերն օժտված լիներ իրենց կարծիքով օլիգարխին բնորոշ հատուկ հատկանիշներով, ապա ներդրումային ծրագիրը վաղուց կատարած կլիներ և տասը տարի անընդմեջ չէր լինի անհարկի քաշքշուկների մեջ:

Իրականում Վերաքննիչ դատարանի դատավորները, նախագահող դատավոր Կարեն Մաթևոսյանի ակտիվ մասնակցությամբ ակնհայտորեն թույլ են տվել դատավարական իրավունքի նորմի բացահայտ խախտում, ինչպիսի գործառույթները բավարար հիմք են Վերաքննիչ դատարանի դատավորների հատկապես նախագահող դատավոր Կարեն Մաթևոսյանի  նկատմամբ  հիմնավոր կասկածներ ունենալու, «Սոգլասիե-Արմենիա» ՍՊԸ-ի նկատմամբ անաչառ չլինելու հանգամանքի ակնհայտ դրսևորման մասին:

Ստացվում է, որ «Սոգլասիե-Արմենիա» ՍՊԸ-ն տասը տարի առաջ  Հայաստանի Հանրապետությունից՝ ի դեմ Երևանի քաղաքապետարանի՝ ձեռք է բերել հողամաս, որի հետ կապված օտարերկրյա ֆինանսական միջոցների աղբյուրներից   կատարել են մի քանի միլիարդ դրամի հասնող խոշոր ներդրումներ և, փաստորեն,  Հայաստանի Հանրապետությունում խոշորագույն ներդրողներից մեկը հանդիսացող  ներդրումներ կատարած ընկերությունը ներքաշվել է մի դատական վեճի մեջ, որի հետ պատշաճ ներդրող հանդիսացող Ընկերությունը բացարձակ կապ չունենալով, չի կարողանում ավարտել  իր ներդրումային ծրագիրը:  Այլ կերպ ասած՝ ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանը կայացրել է որոշում, չխորանալով այն հանգամանքի մեջ, թե հսկայական միլիարդավոր դրամների հասնող Ընկերության վնասները ինչո՞ւ պետք է դառնան Հայաստանի Հանրապետության պարտավորության մաս մասնավոր շինծու շահի համար և բեռ դառնան պետական բյուջեի համար:

Նախկինից «ժառանգություն» մնացած դատական համակարգի որոշ ներկայացուցիչներ, իրենց մանր և սուբյեկտիվ մասնավոր շահերից ելնելով, ուղղակի սաբոտաժի են ենթարկում  նոր կառավարության կողմից երաշխավորված ներդրումների անվտանգությանն ուղղված քաղաքականությունը, որն ակնհայտորեն հարվածի տակ է դնում ոչ միայն ընկերությանը, այլ յուրաքանչյուր օտարերկրյա ներդրում իրականացնել ցանկացող  անձի:

Սա տնտեսական դիվերսիայի ակնհայտ դրսևորում է, որն առաջին հերթին ուղղված է հենց երկրի կառավարությանը, հետո  նոր, անուղղակիորեն, ներդրողներին:

Առաջարկվում է տնային կալանքի մեջ գտնվող անձանց հեռավար կրթություն ստանալու հնարավորություն տալ. «Փաստ»Ովքե՞ր են, ի վերջո, հանձնել հողերը. «Փաստ»Պետության հաշվին հարստացողներն այլոց «նախաճաշն» են հաշվում. «Փաստ»Այս իշխանությունների հետ նույնիսկ «մատաղ ուտելու» չեն գնա. «Փաստ»BMW 750iL-ը, որի մեջ մահացել է Թուփաք Շակուրը, վաճառքի է հանվել 1.75 միլիոն դոլարով Թրամփի վարչակազմը եվրոպական երկրներից հետախուզական տվյալներ է խնդրել Իրանում հնարավոր հարվшծների համար. WPԽփես մարդու թևերը կտրես, հետո հպարտանաս, որ գլուխը չես կտրել․ ողբալի է չէ՞․ Բաբկեն ՀարությունյանՀՀ-ն կմնա ԵԱՏՄ անդամ այնքան, որքան համատեղելիությունը հնարավոր կլինի. Նիկոլ ՓաշինյանԵրևանում՝ Աբովյան փողոցում, հնչել է կրակոց. կան վիրավորներ Աշխարհի լավագույն 50 բուհերն ավարտած և ՀՀ-ում երեք տարի աշխատած քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունիցՎարչապետն ու փոխվարչապետները 2025թ. 51.6 մլն դրամ պարգևավճար են ստացել. «Հետք» Ռուսական ակտիվների բռնագրավման առաջարկը մնում է ուժի մեջ. Եվրահանձնաժողովի նախագահ«Հանդիսատեսը կհուզվի, լավ կծիծաղի և լարված կհետևի իրադարձությունների զարգացմանը». Գրիգոր Դանիելյանը՝ «Ֆուլ Հաուս.Վայրէջք» նոր ֆիլմի մասին8-ից ավելի կանչ տվող բուժառուների համար ծառայությունը վճարովի կլինի․ «Շտապօգնության» տնօրենՀայաստանի շուրջ իրավիճակն ավելի կայուն երբեք չի եղել իր գոյության պատմության ողջ ընթացքում. Նիկոլ ՓաշինյանSpaceX-ն անվճար հասանելիություն է տվել Starlink-ին Իրանում. Bloomberg Կոնսոլիդացիոն կենտրոններից ամենարժանահավատը համարում եմ Գ. Ծառուկյանի ձևավորած կենտրոնը. Սուրենյանց Հայաստանը՝ քաղաքական փորձաքարի առաջ․ ինչ է սպասվում ընտրություններին Շտապօգնության ավտոմեքենան Թեղուտի բնակավայրի մոտ կողաշրջվել է. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոցԹաիլանդում շինարարական կռունկն ընկել է ուղևորատար գնացքի վրա. կա 22 զnհ, 55 վիրավnրԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշով «Զանգեզուրի միջանցքը»՝ «ԹՐԻՓՓ» փաթեթավորմամբ․ ի՞նչ պետք է անել և ո՞րն է մեր այլընտրանքըԱղքատությունը Հայաստանում ավելանում է․ Նաիրի ՍարգսյանTRIPP-ի մասին հրապարակված հայտարարությունը, որ Փաշինյանը փորձելու է թմբկահարել, որպես դիվանագիտական հաջողություն, իրականում աննախադեպ է. Աշոտյան Կարևոր խնդիրները լուծելու փոխարեն Եկեղեցու «նորոգման» օրակարգն են առաջ տանում․ Մենուա ՍողոմոնյանԵկեղեցու ներքին խնդիրները պետք է լուծվեն առանց պետության միջամտության․ Ավետիք ՉալաբյանԱյսօրվա մեծ ու վտանգավոր ստի մասին. Մենուա ՍողոմոնյանՀՀ-ում ցմшh ազատազրկման դատապարտված Սիրիայի 2 քաղաքացիներ Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիային. Արդարադատության նախարարություն Հայտնաբերվել է զինծառայող Վահան Պետրոսյանի մարմինը. ՀՀ ՊՆ Անմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBank Սահմանազատման հետևանքով մարդիկ զրկվել են իրենց հողերը մշակելու հնարավորությունից․ Ավետիք ՔերոբյանԲոլոր ոլորտներում ատելության խոսք է տարածվում․ Հովհաննես ԻշխանյանՖասթ Բանկ Մոբայլ․ հեռախոսահամարով փոխանցումներ այլ բանկերի օգտատերերինԻդրամն ամփոփում է 2025 թվականը«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումը ՀՅԴ-ն կգնա դաշինքով. արդարացված մարտավարական քայլ Անսահման ցինիզմ և ոչ մի փաստարկ. Պապիկյանն ասուլիս է տվել «Թրամփի ուղու» հարցում իրականացան ամենավատատեսական կանխատեսումները Արևային էներգիան նպաստում է ածխի գեներացիայի նվազմանը Չինաստանում և Հնդկաստանում 30 տարիների ընթացքում կրթությունը հասցվել է դեգրադացիայի․ Լիլիթ ԱրզումանյանԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը մասնակցել է Սաուդյան Արաբիայում մեկնարկած FMF -2026 միջազգային ֆորումինԱրկտիկական ցուրտ օդային հոսանքները Հայատանում են․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Հանրապետությունում ձյուն է տեղում․ ճանապարհներին բուք է, մերկասառույց Հայաստանում գործող փաստաբանների մի ամբողջ աստղաբույլ պետք է ցույց տա, որ մեղադրանքն իրականում «փուչիկ» է Այն մասին, թե ինչպես գործող թրքահաճո վարչախմբի կռիվը մեր Եկեղեցու դեմ նորից տեղափոխել իր դաշտ. Ավետիք ՉալաբյանԽաղաղության գիրը, որ գրվում է պարտության լեզվով Նոնսենս. երբ իշխանությունը պատերազմ է հայտարարում Եկեղեցուն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ԱՄՆ առափնյա պահպանությունը 2025 թվականին ռեկորդային 231.8 տոննա թմրանյութ է առգրավել