Վենեսուելայում երկրաշարժից թեքվել Է գրեթե երկուհարյուրմետրանոց երկնաքերը
Հասարակություն Կարակասում կիսակառույց երկնաքերի վերին հինգ հարկերը նկատելիորեն թեքվել են ուժգին երկրաշարժից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Twitter-ում հայտնել Է Վենեսուելայի ներքին գործերի, արդարադատության եւ խաղաղության հարցերի նախարար Նեստոր Ռեվերոլը:
Մոտավորապես 190 մետր բարձրությամբ շենքում, որի շինարարությունը դադարեցվել Է 1994 թվականին, երկար ժամանակ մարդիկ Էին ապրում, ինչի պատճառով երկնաքերն անվանում Էին «ուղղայաց հետնախորշ»: «Confinanzas հին ֆիանսական կենտրոնի վերին հինգ հարկերը թեքվել են 25 աստիճանով,- գրել Է Ռիվերոլը:- Կատարվում Է վնասի գնահատում, շրջանում անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում»:
Վենեսուելայի սեյսմոլոգիական հետազոտությունների ֆոնդի գնահատումների համաձայն՝ երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Էր երկրի հյուսիսի Սուկրե նահանգի Յագուարապարո բնակավայրից 19 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի մագնիտուդը կազմել Է 6,3: Հարավամերիկյան երկրի իշխանությունների տվյալներով՝ տարերքի հարվածը մարդկային կյանքեր չի խլել եւ նյութական լուրջ վնաս չի պատճառել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: