Խանդոտ բրիտանուհի Դեբի Վուդը, ով ամեն օր ստի դետեկտորով ստուգում էր փեսացուի հավատարմությունը, ամուսանացել է նրա հետ:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը` 43-ամյա բրիտանուհին ամեն օր ստուգում էր նաև իր ընկերոջ, այժմ ամուսնու` 31-ամյա Սթիվ Վուդի հեռախոսը, էլեկտրոնային հաղորդագրությունները և անգամ բանկային հաշիվները:
Այժմ նրանք ամուսնացել են Հելոուինի տոնակատարության ժամանակ: Ամուսնության արարողությունից անմիջապես առաջ տղամարդն իր սիրո ու երջանության մասին գրառում է կատարել ֆեյսբուքում` շնորհակալություն հայտնելով բորոր նրանց, ովքեր իր կողքին են եղել մինչ այդ օրը և, իհարկե, իր սիրելի կնոջը: