Հավաքականի գլխավոր մարզչի առաջարկով ֆուտբոլի Հայաստանի առաջնության խաղացանկում փոփոխություններ են եղել
ՍպորտՖուտբոլի Հայաստանի առաջնության խաղացանկում կրկին փոփոխություններ կան:
Աայս մասին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի առաջարկով և Հայաստանի ազգային հավաքականի նախապատրաստական հավաքը պատշաճ կերպով կազմակերպելու նպատակով, Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի խաղացանկերում տեղի են ունեցել փոփոխություններ:
7-րդ տուրի «Փյունիկ»-«Լոռի ՖԱ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 1-ին, ՄԶՀՀԿ ՊՈԱԿ մարզադաշտում: Սկիզբը՝ 16:00-ին:
7-րդ տուրի «Գանձասար-Կապան»-«Բանանց» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 1-ին, «Բանանց» մարզադաշտում: Սկիզբը՝ 16:00-ին:
7-րդ տուրի «Արարատ-Արմենիա»-«Շիրակ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 1-ին, ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում: Սկիզբը՝ 19:00-ին:
5-րդ տուրի «Արարատ-Արմենիա-2»-«Փյունիկ-2» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 2-ին, ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում: Սկիզբը՝ 16:00-ին:
5-րդ տուրի «Արարատ»-«Բանանց» հանդիպումը կկայանա օգոստոսի 25-ին «Բանանց» մարզադաշտում: Սկիզբը՝ 16:00-ին: