Բակո Սահակյանը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Նիկոլ Փաշինյանին
ՀասարակությունԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 25-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: