«Սինքֆիլդի գավաթ». Լեւոն Արոնյանը շարունակում է ոչ ոքիների շարքը
ՍպորտԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտին մոտեցող «Սինքֆիլդի գավաթ» սուպերմրցաշարի 7-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով միավորը կիսեց ամերիկացի Ուեսլի Սոյի հետ: Պարտիան ավարտվեց 56-րդ քայլում: Դա հայկական շախմատի առաջատարի 6-րդ անընդմեջ ոչ ոքին էր այս մրցաշարում:
7-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի:
Նախորդ 6 տուրերում Արոնյանը հաղթել է ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին, ինչպես նաեւ ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի, ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի, աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի ու ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ:
Հայ գրոսմայստերն ունի 4 միավոր եւ բաժանում է 2-5-րդ տեղերը, իսկ միանձնյա առաջատարը 4.5 միավոր հավաքած Ֆաբիանո Կարուանան է, որն այս տուրում սեւերով ոչ ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ:
Օգոստոսի 26-ին կայանալիք նախավերջին տուրում Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով ուժերը կչափի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:
Հիշեցնենք, որ «Սինքֆիլդի գավաթը» Grand Chess Tour-ի չորրորդ փուլն է:
«Սինքֆիլդի գավաթ», 7-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 0.5:0.5
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0.5:0.5
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0.5:0.5
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)՝ 0.5:0.5
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)` 0.5:0.5
Մրցաշարային դրությունը 7-րդ տուրից հետո