Երևան, 15.Հունվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
8-ից ավելի կանչ տվող բուժառուների համար ծառայությունը վճարովի կլինի․ «Շտապօգնության» տնօրեն Հայտնաբերվել է զինծառայող Վահան Պետրոսյանի մարմինը. ՀՀ ՊՆ Իրանում բողոքի ցույցերի ժամանակ մոտ 2000 մարդ է զnհվել. Reuters Ծուռ ճանապարհով. 2025 թվականի Հայաստանի 5 կարևոր իրադարձությունները. «Փաստ» Ի՞նչ հետևանքներ կունենան Հայաստանում խորհրդարանական ընտրությունները. «Փաստ» «Փորձում ենք ուժեղ լինել, բայց Էդվարդի դատարկ տեղը որևէ մեկը չի լրացնի». Էդվարդ Մարանջյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Ջրականում. «Փաստ» Նախընտրական տարվա ներքաղաքական «խոհանոցը». մարտեր առանց կանոնների. «Փաստ» «Վեհափառը շատ ճիշտ գիծ է դրսևորում գործող դավաճանական իշխանությունների նկատմամբ, ամենաճիշտ քայլն արհամարհելն է». «Փաստ» Երբ աշխարհիկ իշխանությունն անցնում է հոգևոր սահմանը. «Փաստ» Շիրակի մարզում երեխաների խնամքի կենտրոնները կմիավորվեն. նախագիծ. «Փաստ»


Ջավախքում վերաօծվեց Բալխոյի «Սուրբ Հարություն» եկեղեցին

Հասարակություն

2018 թվականի օգոստոսի 25-ին վերաօծվեց Ախալքալաքից 12 կմ հեռավորության վրա գտնվող Բալխո գյուղի Սուրբ Հարություն եկեղեցին: Եկեղեցու վերաօծման արարողությանը գյուղի բնակիչներից բացի մասնկացել են նաև Հայաստանից ու Ռուսաստանից ժամանած հյուրեր:

Ինչպես տեղեկացրին Վիրահայոց թեմից, 19-րդ դարի կառույց եկեղեցին խորհրդային տարիներին  կորցնելով իր գործառույթները,  վերածվել էր կոլտնտեսության պահեստի, իսկ հետխորհրդային շրջանում   մատնվել անուշադրության: Աղոթազուրկ և անխնամ մնացած եկեղեցին վերանորոգվեց  գյուղի արժանավոր զավակ,  ռուսաստանաբնակ Մեսրոպ Մովսիսյանի բարերարությամբ՝  համագյուղացիներին ընձեռելով Աստծով ապրելու, աղոթքով գործելու հնարավորություն: 

Եկեղեցին վերաօծվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ և արժանապատիվ  Տեր Տաթև քահանա Մարուքյանի, Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանի ու Տեր Տիգրան  քահանա Մխիթարյանի մասնակցությամբ:  Դռնբացեքի արարողությունից հետո Սրբասուրբ մյուռոնով օծվեցին Սուրբ Հարություն եկեղեցու Սուրբ Սեղանը, Մկրտության ավազանը և 16 սյուները:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Հենզել Մկոյանը և Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի պատգամավորներ, հասարակական, պետական գործիչներ, հավատացյալներ:

Վերակառուցված և վերաօծված եկեղեցում անդրանիկ Սուրբ և Անմահ Պատարագը մատուցեց Արակովայի «Սուրբ Գևորգ» եկեղեցու ու հարակից գյուղերի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Թադևոս քահանա Տեր-Մկրտչյանը: Հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց խոստովանության կարգ և հավատացյալները ստացան հաղորդություն:
Հավարտ Սուրբ Պատարագի Թեմակալ առաջնորդը տեղի բնակիչներին շնորհավորեց Սուրբ Հարություն եկեղեցու վերաօծման կապակցությամբ, գնահատանքի խոսքեր ուղղեց բարերարի ընտանիքին, Մեսրոպ Մկրտչյանին հանձնեց Օրհնության գիր և նվիրեց Սրբապատկեր: Սուրբ Պատարագն ավարտվեց  Վիրահայոց թեմի առաջնորդի Պահպանիչ աղոթքով:

Այնուհետև Սուրբ  Հարություն եկեղեցու վերաօծման կապակցությամբ հարակից տարածքում կայացավ տոնահանդես, որին իրենց մասնակցում էին Վիրահայոց թեմի Արակովայի «Խրիմյան հայրիկ» կենտրոնի սաները, տոնահանդեսը իրենց կատարումներով  գեղեցկացրեցին նաև հարակից գյուղերից  եկած անհատ կատարողները: 

Տոնական օրը գյուղում ավարտվեց բարերարի ընտանիքի կողմից մատաղի մատուցմամբ և գյուղի հանդիսությունների սրահում տեղացիների համար կազմակերպված հյուրասիրությամբ:

Հիշեցնենք, որ դեռևս 2004 թվականին, եկեղեցու առաջին մասնակի վերանորոգումից հետո փոխառաջնորդ, հոգեշնորհ Տեր Բաբգէն աբեղա Սալբիյանի կողմից կատարվել էր եկեղեցու օրհնության կարգ և տաճարը դարձել էր Վիրահայոց Թեմի գործող եկեղեցիներից մեկը: 

Բալխո գյուղում 160 ընտանիք է ապրում:

BMW 750iL-ը, որի մեջ մահացել է Թուփաք Շակուրը, վաճառքի է հանվել 1.75 միլիոն դոլարով Թրամփի վարչակազմը եվրոպական երկրներից հետախուզական տվյալներ է խնդրել Իրանում հնարավոր հարվшծների համար. WPԽփես մարդու թևերը կտրես, հետո հպարտանաս, որ գլուխը չես կտրել․ ողբալի է չէ՞․ Բաբկեն ՀարությունյանՀՀ-ն կմնա ԵԱՏՄ անդամ այնքան, որքան համատեղելիությունը հնարավոր կլինի. Նիկոլ ՓաշինյանԵրևանում՝ Աբովյան փողոցում, հնչել է կրակոց. կան վիրավորներ Աշխարհի լավագույն 50 բուհերն ավարտած և ՀՀ-ում երեք տարի աշխատած քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունիցՎարչապետն ու փոխվարչապետները 2025թ. 51.6 մլն դրամ պարգևավճար են ստացել. «Հետք» Ռուսական ակտիվների բռնագրավման առաջարկը մնում է ուժի մեջ. Եվրահանձնաժողովի նախագահ«Հանդիսատեսը կհուզվի, լավ կծիծաղի և լարված կհետևի իրադարձությունների զարգացմանը». Գրիգոր Դանիելյանը՝ «Ֆուլ Հաուս.Վայրէջք» նոր ֆիլմի մասին8-ից ավելի կանչ տվող բուժառուների համար ծառայությունը վճարովի կլինի․ «Շտապօգնության» տնօրենՀայաստանի շուրջ իրավիճակն ավելի կայուն երբեք չի եղել իր գոյության պատմության ողջ ընթացքում. Նիկոլ ՓաշինյանSpaceX-ն անվճար հասանելիություն է տվել Starlink-ին Իրանում. Bloomberg Կոնսոլիդացիոն կենտրոններից ամենարժանահավատը համարում եմ Գ. Ծառուկյանի ձևավորած կենտրոնը. Սուրենյանց Հայաստանը՝ քաղաքական փորձաքարի առաջ․ ինչ է սպասվում ընտրություններին Շտապօգնության ավտոմեքենան Թեղուտի բնակավայրի մոտ կողաշրջվել է. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոցԹաիլանդում շինարարական կռունկն ընկել է ուղևորատար գնացքի վրա. կա 22 զnհ, 55 վիրավnրԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշով «Զանգեզուրի միջանցքը»՝ «ԹՐԻՓՓ» փաթեթավորմամբ․ ի՞նչ պետք է անել և ո՞րն է մեր այլընտրանքըԱղքատությունը Հայաստանում ավելանում է․ Նաիրի ՍարգսյանTRIPP-ի մասին հրապարակված հայտարարությունը, որ Փաշինյանը փորձելու է թմբկահարել, որպես դիվանագիտական հաջողություն, իրականում աննախադեպ է. Աշոտյան Կարևոր խնդիրները լուծելու փոխարեն Եկեղեցու «նորոգման» օրակարգն են առաջ տանում․ Մենուա ՍողոմոնյանԵկեղեցու ներքին խնդիրները պետք է լուծվեն առանց պետության միջամտության․ Ավետիք ՉալաբյանԱյսօրվա մեծ ու վտանգավոր ստի մասին. Մենուա ՍողոմոնյանՀՀ-ում ցմшh ազատազրկման դատապարտված Սիրիայի 2 քաղաքացիներ Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիային. Արդարադատության նախարարություն Հայտնաբերվել է զինծառայող Վահան Պետրոսյանի մարմինը. ՀՀ ՊՆ Անմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBank Սահմանազատման հետևանքով մարդիկ զրկվել են իրենց հողերը մշակելու հնարավորությունից․ Ավետիք ՔերոբյանԲոլոր ոլորտներում ատելության խոսք է տարածվում․ Հովհաննես ԻշխանյանՖասթ Բանկ Մոբայլ․ հեռախոսահամարով փոխանցումներ այլ բանկերի օգտատերերինԻդրամն ամփոփում է 2025 թվականը«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումը ՀՅԴ-ն կգնա դաշինքով. արդարացված մարտավարական քայլ Անսահման ցինիզմ և ոչ մի փաստարկ. Պապիկյանն ասուլիս է տվել «Թրամփի ուղու» հարցում իրականացան ամենավատատեսական կանխատեսումները Արևային էներգիան նպաստում է ածխի գեներացիայի նվազմանը Չինաստանում և Հնդկաստանում 30 տարիների ընթացքում կրթությունը հասցվել է դեգրադացիայի․ Լիլիթ ԱրզումանյանԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը մասնակցել է Սաուդյան Արաբիայում մեկնարկած FMF -2026 միջազգային ֆորումինԱրկտիկական ցուրտ օդային հոսանքները Հայատանում են․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Հանրապետությունում ձյուն է տեղում․ ճանապարհներին բուք է, մերկասառույց Հայաստանում գործող փաստաբանների մի ամբողջ աստղաբույլ պետք է ցույց տա, որ մեղադրանքն իրականում «փուչիկ» է Այն մասին, թե ինչպես գործող թրքահաճո վարչախմբի կռիվը մեր Եկեղեցու դեմ նորից տեղափոխել իր դաշտ. Ավետիք ՉալաբյանԽաղաղության գիրը, որ գրվում է պարտության լեզվով Նոնսենս. երբ իշխանությունը պատերազմ է հայտարարում Եկեղեցուն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ԱՄՆ առափնյա պահպանությունը 2025 թվականին ռեկորդային 231.8 տոննա թմրանյութ է առգրավելՍուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Հայոց վանքեր» խորագրով ջրաներկի ցուցահանդեսը՝ նվիրված Սուրբ ԾնունդինԻրանում բողոքի ցույցերի ժամանակ մոտ 2000 մարդ է զnհվել. Reuters Mattel-ը թողարկել է աուտիզմ ունեցող Բարբի Մտահոգությունները տեղին չեն, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն է հաստատված. Նիկոլ Փաշինյան