Բժիշկները պարզել են, թե որքան պետք Է քնել առողջ լինելու համար
Հասարակություն Սրտաբանության եվրոպական ընկերության մասնագետները որոշել են առողջության համար քնի լավագույն ժամաքանակը. համապատասխան մամուլի տեղեկագիրը հրապարակված Է ընկերության պաշտոնական պորտալում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես նշել Է հետազոտության հեղինակը՝ դոկտոր Էպայմինոնդաս Ֆոնտասը, ներկայում բժշկությանը քիչ բան Է հայտնի սիրտ-անոթային համակարգի վրա քնի ազդեցության մասին:
Հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են փոխադարձ կապը քնի տեւողության եւ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման միջեւ: Վերլուծվել են ավելի քան 1 միլիոն չափահաս մարդկանց 11 հետազոտությունների տվյալները, որոնց մոտ ավելի վաղ սրտի հետ կապված խնդիր չի եղել: Հետազոտված պացիենտներին բաժանել են երեք խմբի, որոնցից մեկում մարդիկ օրական քնում Էին ութ ժամից ավելի, մյուս խմբում՝ վեց ժամից պակաս, իսկ երրորդում՝ վեցից մինչեւ ութ ժամ:
Հետազոտության արդյունքներով՝ գիտնականները պարզել են, որ օրական վեց ժամից պակաս տեւողությամբ քունը սրտի իշեմիկ հիվանդության եւ ինսուլտի զարգացմանը ռիսկը մեծացնում Է 11 տոկոսով այն դեպքում, երբ ութ ժամից ավելի քնի տեւողությունը՝ արդեն 33 տոկոսով:
Այսպիսով՝ քնատությունը եւ շատ քնելը տարբեր չափով մեծացնում են սրտի հիվանդություններից եւ ինսուլտից մահվան ռիսկը դիտարկումների միջին ժամանակաշրջանի ընթացքում, որը կազմել Է շուրջ իննուկես տարի, պարզել են մասնագետները:
Ֆոնտասը նշել Է, որ կարճատեւ քնի դեպքերը հազիվ թե լուրջ վնաս հասցնեն առողջությանը, սակայն անցկացված գիտափորձի արդյունքներով՝ այն բանի բավականաչափ տեղեկություններ են հավաքվել, որ անհրաժեշտ Է խուսափել չափից ավելի շատ քնելուց:
Ճիշտ քունը առողջ կենսակերպի կարեւոր բաղադրիչն Է, եզրափակել Է գիտնականը:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի Քիլի համալսարանից հետազոտողները եկել են այն եզրակացության, ավելի քան ութ ժամ տեւողությամբ քունը կարող Է վնասել նաեւ մարդու հոգեբանությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: