Երևանում հոկտեմբերին կայանալու է «Եվրասիական շաբաթ» ֆորումը
ՀասարակությունԵրևանում հոկտեմբերի 22-ից 24-ը անցկացվելու«Եվրասիական շաբաթ» ֆորումը, որի շրջանակներում ոսկերչական իրերի արտադրողները և մատակարարները իշխանությունների ներկայացուցիչների հետ միասին կքննարկեն ոսկերչական շուկայի պաշտպանության համար նոր թվային լուծումներ: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, քննարկվելու է նաև ԵԱՏՄ-ում ոսկերչական հոլդինգային ընկերության ստեղծման գաղափարը և Եվրասիական ոսկերչական բաշխիչ ցանցի զարգացման հեռանկարները:
«Ոսկերչական արդյունաբերության վերբեռնումը` արհեստանոցից մինչեւ ապրանքանիշներ»թեմայով քննարկումները նվիրված կլինեն շուկաներում ոսկերչական բաշխիչ ցանցի զարգացմանը: Քննարկումը կլինի այն մասին, թե ինչպես կարելի է կազմակերպել ոսկերչական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ անդամ երկրներից համաշխարհային շուկա: