Շիրակի սոցիալական ծառայության գործակալություններում քրեական գործերով պատճառված վնասը կազմում է ավելի քան 8 միլիոն դրամ
ՀասարակությունՇիրակի մարզի դատախազության հսկողության ներքո քննվում է մարզում գործող Գյումրի 1, Գյումրի 2, Աշոցքի, Անիի և Արթիկի սոցիալական ծառայության տարածքային գործակալություններում նմանատիպ հանցագործությունների դեպքերով հարուցված թվով 6 քրեական գործ, որոնցով պաշտոնատար անձ չհանդիսացող 6 հանրային ծառայող ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների որոշումներով նշված հանրային ծառայողներից 3-ի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է: Քրեական գործերով պարզված՝ պետությանը պատճառված վնասի ընդհանուր չափը ներկա պահին կազմում է 8 միլիոն 843 հազար 500 ՀՀ դրամ»,- գրել է Աբրահամյանը: