Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ» «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ» Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»


Հավանություն ստացած սուբվենցիոն 35 ծրագրից 25-ի ֆինանսավորման գործընթացը մեկնարկել է

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են  համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, համայնքներում առաջնային լուծում պահանջող խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներին, տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների տրամադրման գործընթացին վերաբերող  հարցեր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը հանձնարարել է հետևողական լինել համայնքներում հարկերի վճարման, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից  պարտքերի մարման գործընթացների նկատմամբ, նշելով, որ  որքան մեծ լինեն համայնքային բյուջեները, այնքան համայնքներում  ավելի շատ ծրագրեր կարելի է իրականացնել:

Խորհրդակցության ընթացքում հերթական անգամ առանձնահատուկ ուշադրություն է ցուցաբերվել  համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների տրամադրման գործընթացի նկատմամբ: Մասնավորապես` տեղեկացվել է, որ  նախորդ շաբաթ սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանություն է ստացել 35 ծրագիր, քննարկման է ներկայացվել ևս 41-ը։ Ֆինանսավորման գործընթացներն արդեն մեկնարկել են 25 ծրագրի համար: Նախարարը կարևորել  է ծրագրի մասին հանրության շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացման և այս ուղղությամբ արդյունավետ և համակարգված աշխատանքների կազմակերպման հարցերը:

Ի թիվս օրակարգային մյուս հարցերի` քննարկվել  է  «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում  սեպտեմբերի 8-ին նախատեսվող համապետական շաբաթօրյակի կազմակերպումը համայնքներում:  Աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով կարևորվել է  շաբաթօրյակի հստակ սխեմաների, ինչպես նաև ըստ տարածքների պահանջվող տեխնիկայի վերաբերյալ հստակ տեղեկատվության ներկայացման անհրաժեշտությունը:

Խոսելով մարզային (համայնքային) ենթակայության սոցիալական աջակցության տարածքային մարմիններում նպաստառուներին  գումարների հատկացման գործընթացների օրինականության մասին` նախարար Պապիկյանը հորդորել է մարզպետներին  անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերել իրավապահ մարմիններին` այս կառույցներում հնարավոր չարաշահումները բացահայտելու նպատակով:

Հաշվի առնելով Սևանից լրացուցիչ ջրառի անհրաժեշտությունը` Սուրեն Պապիկյանը մարզպետներին հանձնարարել է մշտական ուշադրության կենտրոնում պահել ոռոգման նպատակով տրամադրվող ջրի քանակի, դրա նպատակային և համաչափ բաշխման հետ կապված հարցերը և մինչև ոռոգման սեզոնի ավարտը 10-օրյա պարբերականությամբ ներկայացնել տեղեկատվություն կատարված աշխատանքների մասին։ Այս համատեքստում  քննարկել գյուղացիական տնտեսություններին ոռոգման նպատակով ջուրը նպատակային օպտիմալ քանակով տրամադրելու, ինչպես նաև դրա այլընտրանքային տարբերակների վերաբերյալ հարցերը և արդյունքների մասին 10-օրյա ժամկետում տեղեկացնել:  Ոռոգման ջրի վատնումները բացառելու նպատակով նախարարը հանձնարարել  է  Սևանից ջրառի մեկնարկին զուգահեռ մարզերում աշխատանքային խմբեր ձևավորել և տեղերում պարբերական այցեր իրականացնել: 

Խորհրդակցության ավարտին նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ խնդիր է դրված հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներն ապահովել  պատշաճ պայմաններ ունեցող հասարակական զուգարաններով։ Մարզպետներին հանձնարարվել  է   ուսումնասիրել մարզի տարածքում, ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում տեղակայված առևտրի կետերում առկա հասարակական զուգարանների համապատասխանությունը «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի  պահանջներին և տեղեկացնել ուսումասիրության արդյունքների մասին:

 

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԻ՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»