Դալարիկ-Քարակերտ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից քաղաքացիներ են տուժել
ՀասարակությունՕգոստոսի 28-ին, ժամը 20:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Դալարիկ-Քարակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան զոհ և տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
ԱԻՆ-ը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն: