Դեն Բիլզերյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ապա մեկնել Թաիլանդ
Հասարակություն«Ինստագրամ»-ի աստղ, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանը օգոստոսի 29-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Դենը տեղեկացրել է «Ինստագրամ»-ի իր միկրոբլոգում:
Դենը լուսանկարներ է հրապարակել Ծիծեռնակաբերդից: Լուսանկարներից մեկի վրա նա գրել է «1915 թվականի Հայոց ցեղասպանության հուշահամալիր»:
Դեն Բիլզերյանը Հայաստան էր ժամանել օգոստոսի 27-ին: Նա օգոստոսի 29-ին սեփական ինքնաթիռով մեկնել է Թաիլանդ: