Երևան, 25.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ ենք այդքան շտապում երեխաներին մեծացնել․ Մհեր Ավետիսյան Ինչո՞ւ ինդուկցիոն սալօջախներն այդքան դժվար մտան մարդկանց «սրտերը». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Արգելվել է ատոմային զենքի օգտագործումը, ստորագրվել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր. «Փաստ» Դատաիրավական համակարգը կոճակով ու քաղաքական հանձնարարությամբ է աշխատում, իսկ մարդկային խիղճն անհույս մաhացել է. Տիգրան Աբրահամյան Ռուսաստանում օտարերկրացիների համար նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտել Շահագրգռված են ապահովել, որ Ռուսաստանը կրկին չափազանց ուժեղ չդառնա Հարավային Կովկասում. «Փաստ» Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ» «Վերջին զրույցի ժամանակ ասաց՝ մա՛մ, էլի կզանգեմ, բայց Ռաֆիկիցս էլ զանգ չստացա». Ռաֆիկ Գասպարյանն անմահացել է նոյեմբերի 4-ին Շուշիի մատույցներում. «Փաստ» Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ» «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ»

«Ելման կետ». տասնամյակի տնտեսական աճի պատկերի համաձայն՝ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն ավելացել է բնակչության կրճատման հաշվին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած տնտեսության զարգացման նոր հայեցակարգի ներդրմանն ընդառաջ, ինչպես նաև նախկին իշխանության թողած ժառանգությունն ամփոփելու և գործող իշխանության գործունեության մեկնարկային պայմանների ուսումնասիրության համար որպես «Ելման կետ» դիտարկենք ՀՀ համախառն ներքին արդյունքի և ներդրումների միտումները նախորդ տասնամյակում: 

Վերջին տասնամյակում Հայաստանին այդպես էլ չի հաջողվել գերազանցել կամ գոնե վերականգնել 2008թ-ին գրանցված Համախառն ներքին արդյունքի՝ ՀՆԱ-ի մակարդակը: Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով՝ ընթացիկ գներով հաշվարկված Հայաստանի ՀՆԱ-ն 2008թ-ին կազմել է 11,66 մլրդ դոլար, և դրան հաջորդած 9 տարիների ընթացքում Հայաստանի որևէ կառավարության ոչ մի կերպ չի հաջողվել 2008թ-ի ցուցանիշները գերազանցող զարգացում ապահովել: 

 

2009 թվականը խորհրդանշվել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված անկման փուլով: Հետճգնաժամային 2009-ից սկսած մինչև 2015թ-ը ՀՆԱ-ն որոշակի աճ է դրսևորել՝ 2014թ-ին հասնելով 11 մլրդ 610 մլն ԱՄՆ դոլարի: 2015թ-ից սկսած գրանցվել է ինչպես ՀՆԱ-ի, այնպես էլ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի զգալի նվազում: Թեև 2017թ-ին նկատվել է տնտեսական իրավիճակի բարելավում, այնուհանդերձ պետք է փաստենք, որ 9 տարիների ընթացքում նախաճգնաժամային 2008թ.-ի ՀՆԱ-ի մակարդակը դեռևս չի վերականգնվել: 

Միջազգային կառույցների գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսությունն այս «բաղձալի շեմը» կհաղթահարի 2018թ-ին, ինչն էլ պայմանավորված կլինի Հայաստանում ստեղծված նոր իրավիճակում դրական սպասումների ավելացմամբ և տնտեսական ակտիվության որոշակի աշխուժացմամբ: 

Հատկանշական է, որ ըստ Հայաստանի Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2008-2017թթ-ի ընթացքում բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն ավելացել է 2,3%-ով: Ստացվում է մի իրավիճակ, որ իրական ՀՆԱ-ն ժամանակի ընթացքում այդպես էլ չի ավելացել, սակայն մեկ շնչի հաշվով այն աճ է գրանցել: Սրա պատճառն այն է, որ իրականում տեղի է ունեցել Հայաստանի մշտական բնակչության նվազում (10 տարվա ընթացքում ավելի քան 100 հազար մարդ), ինչի հաշվին էլ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն աճ է գրանցել: 

Թվային այս ժառանգության բացասական հետևանքներից մեկն էլ եղավ այն, որ վերջերս ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարեցին, թե Հայաստանն այլևս չի կարող օգտվել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրից, քանի որ մեկ շնչին բաժին ընկնող ազգային եկամուտով գերազանցում է ծրագրի մասնակից դառնալու համար նախատեսվող շեմը:

 Տնտեսության զարգացման գործում հսկայական դեր ունի ներդրումային գրավիչ միջավայրը: 2001-2008թթ. ներդրումների ներգրավման տեսանկյունից բավական բարեհաջող ժամանակահատված է եղել Հայաստանի համար. ՕՈՒՆ-ի ծավալն այդ տարիներին ավելացել է գրեթե 14 անգամ՝ 2008թ.-ին հատելով տարեկան 1 մլրդ ԱՄՆ դոլարի սահմանը: Այդուամենայնիվ, ներդրումների այս հոսքը երկար չի տևել. 2009-2010թթ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո տեղի է ունեցել օտարերկրյա ներդրումների անկում, իսկ 2013թ.-ից անկումը տարեցտարի խորացել է: 

2008թ. հետո մինչև այժմ չի վերականգնվել նաև մինչճգնաժամային ներդրումների մակարդակը: Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2008-2013թթ. իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը նվազել են 52,5%-ով, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումները՝ 72,9%-ով: 2014թ. ԱՎԿ-ի կողմից ներդրումների հաշվարկման մեթոդաբանության փոփոխությունից հետո դժվար է գնահատել 2013-2014թթ. ներդրումների շարժը: 2014-2015թթ. օտարերկրյա ներդրումների անկումը կազմել է 35,7%: Համաշխարհային բանկի տրամադրած վիճակագրության համաձայն՝ օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանում 2009թ. ի վեր տարեկան կտրվածքով աճել են միայն 2011 և 2014թթ.-ին, ամենամեծ անկումը գրանցվել է 2015թ-ին` 55.87%: 

2017թ-ին Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 245.7 մլն դոլար, ինչը 2008թ.-ի համապատասխան ցուցանիշից պակաս է գրեթե 4 անգամ: 2017 թվականին իրական հատվածում կատարած օտարերկրյա ուղղակի ներդրումներից զուտ հոսքերը կազմել են 225.7 մլն դոլար` 614.22 մլն դոլարով պակաս, քան 2008թ-ին: Ինչ վերաբերում է ներդրումների աշխարհագրական կառուցվածքին, ապա դրանց գերակշիռ մասը բաժին է ընկնում Ռուսաստանին: Եթե դիտարկում ենք իրական հատվածում իրականացված օտարերկրյա ներդրումների հոսքերն ու պաշարներն ըստ երկրների, ապա 2017թ. դեկտեմբերի վերջի դրությամբ՝ մյուս խոշորագույն ներդրողներն են Ֆրանսիան, Գերմանիան, Միացյալ Նահանգները, Հունաստանը, Արգենտինան, Լյուքսեմբուրգը, Կիպրոսը և այլն: 

ՀՀ-ում Օտարերկրյա ուղղակի ներդրումներն ըստ տնտեսության հատվածների, ՕՈՒՆ/ՀՆԱ հարաբերակցությունը  2008-2017թթ.-ին 

 

Իրավիճակն արտացոլող կարևորագույն ցուցանիշներից է ներդրումների հարաբերակցությունը ՀՆԱ-ին: Դիտարկվող ժամանակահատվածում տնտեսության աճի միտումների դանդաղմանը զուգընթաց նվազել է նաև ներդրումների կշիռը ՀՆԱ-ում:  2008թ.-ին ներդրումների տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կազմել է 41%, այդ թվում՝ ՕՈՒՆ-ը՝ 8,1%: 2017թ.-ին ՕՈՒՆ/ՀՆԱ հարաբերակցությունը հասել է 2.1%-ի, այն դեպքում, երբ ՀՆԱ-ի աճը եղել է բավական համեստ: Համեմատության համար, նշենք, որ հարևան Վրաստանում այս ցուցանիշը 2008թ.-ին կազմել է 12.4%, իսկ 2017 թվականին՝ 11.9%: 

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ վերջին տասնամյակում օտարերկրյա ներդրումներն ունեցել են ակնհայտ նվազման միտում և դրանք 2018թ-ի սկզբի դրությամբ գտնվում են նվազագույն մակարդակի վրա: Միևնույն ժամանակ վերջին տասնամյակում դեռևս չի գրանցվել 2008թ-ի ցուցանիշը գերազանցող տնտեսական աճ: 2018թ-ի ակնկալվող ցուցանիշներն այս առումով ուղենշային են լինելու և ցույց են տալու այն իրական պոտենցիալը, որը չի իրացվել նախորդ տարիների ընթացքում:

 

Մերի Հովսեփյան

 
 
Սամվել Կարապետյանը կալանավորվել է մեր պետականությունը պաշտպանելու և մեզ պարտադրվող սահմանադրությունը մերժելու համար․ Իրինա ՅոլյանԱպօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվելԱլիևի սահմանադրությունն իմ Սահմանադրությունը չէ’. Մարիաննա ՂահրամանյանԱյս վարչակազմի կողմից մի շարք ընդդիմադիր գործիչներ կալանավորվել են շինծու մեղադրանքներով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունը պարտավոր է ամուր մնալ իր դիրքերում և պայքարել հանուն գալիք սերունդների. Արմեն ՄանվելյանՓաշինյանին իշխանությունից հեռացնելու համար ընդդիմությունը դեռ շատ քայլեր ունի կատարելու. Աննա ԿոստանյանՆիկոլ ջան, զաձերժկան ինչո՞ւմ ա, հայտարարի' արտահերթի մասին. Էդմոն Մարուքյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ցավակցական ուղերձըՀայկական E-Auto-ն ընդլայնվում է տարածաշրջանում․ HONGQI-ի պաշտոնական ներկայացուցչությունը բացվել է Վրաստանում«Նիկոլն ընդդեմ Նիկոլի» մարտը տեսնում ենք ալիևյան սահմանադրության նախագծում. Արամ ՎարդևանյանՍև ուրբաթից մինչև Ամանոր՝ մինչև 72.000 դրամ քեշբեք C360 Mastercard-քարտապաններինՅունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտերԱդրբեջանի Սահմանադրության նախաբանում Հայաստանի տարածքի մեծ մասը համարվում է ադրբեջանական. Հասմիկ ԵնգոյանՈվ դարձավ երկրի ղեկավար, նոր սահմանադրություն գրեց. Արշակ ԿարապետյանԱդրբեջանն ու Թուրքիան Հայաստանի Անկախության հռչակագրի չեղարկումով Հայաստանից նոր զիջումների պահանջի դուռն են բացում. Հայկ ՖարմանյանԱնիմացիան ԱԲ դարաշրջանում․ Team Studios-ը ներկայացրել է ֆիլմարտադրության նոր մոտեցումներն ու TeamTV-ի առաջիկա պրեմիերաներըՁեր երեխաները ստրուկ են ապրելու այս երկրում, եթե կողմ քվեարկեք այս սահմանադրությանը. Ավետիք ՉալաբյանՅուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն էԻնչո՞ւ ենք այդքան շտապում երեխաներին մեծացնել․ Մհեր ԱվետիսյանՀայաստանում ուսուցչի միջին աշխատավարձը բավական ցածր է. Ատոմ ՄխիթարյանԱլիևի թրի տակով Փաշինյանի պես չե՛նք անցնելու․ մեր սերունդներին ալիևյան սահմանադրություն չե՛նք ժառանգելու. Անդրանիկ ԳևորգյանՍիրելի՛ ժողովուրդ, նոր Սահմանադրությունը դու չես գրել, այն թելադրվել է Ալիևի կողմից. Մենուա ՍողոմոնյանՉենք կարող գործել մեր մանդատից դուրս. մեր ընտրողը, չտալով ՔՊ-ին 50+1, մեզ լիազորել է կասեցնել Ալիևյան Սահմանադրությունը. Մարիաննա Ղահրամանյան«Ալիևը մեր փոխարեն որոշում չի կայացնելու․ Հայաստանին պետք չէ նախապայմաններով պարտադրվող Սահմանադրություն». տեսանյութUcom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն էԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Արմլիզինգի պարտատոմսերը. աճուրդին հնարավոր է մասնակցել Converse Mobile-ով«Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ինԶՊՄԿ-ում տեխնիկական վերազինումը շարունակվում էՍահմանադրությունից հետո հաջորդը կարող է լինել մեր կրոնից և լեզվից հրաժարումը․ Մարիաննա ՂահրամանյանՍահմանադրությունը պետության հիմնարար օրենքն է, ոչ թե իշխանության սեփական քաղաքական խաղերի գործիքը. Հ. Կամենդատյան«70 տարի` նվիրումի ու արարման ճանապարհ. շնորհավո՛ր Ձեր հոբելյանը, Գագիկ Ծառուկյան». Խաչիկ ԱսրյանՄիխեիլ Կղավելաշվիլին Գիորգոբայի տոնի առթիվ ներում է շնորհել 232 դատապարտյալիՁնաբքի և մերկասառույցի պատճառով Վերին Լարսի ճանապարհը փակվել է բեռնատարների համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 25/26-ինԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը. Ուժեղ ՀայաստանՄարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում․ հանրապետության ճանապարհները բաց ենՖրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնենՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՈւսումնական թռիչք կատարելու նպատակով օդ բարձրացած Eurocopter AS-532 ուղղաթիռը կործանվել է․ ԹուրքիաԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինԷրդողան․ «Աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար»Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն ընդունել է ավելի քան երկու տասնյակ բարձրաստիճան դիվանագետներիՍահմանադրական խորհուրդը չի հաստատել Սահմանադրության նախագիծը. Էդմոն ՄարուքյանԳազ չի լինելու․ հասցեներ«Հայ ժողովուրդ» և «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթների տարբերության մասին. Տիգրան Աբրահամյան35 տարեկան Հայաստանի ծննդյան վկայականը Ալիևի պահանջով պատռում են. Մամիկոն ԱսլանյանԱլիևյան սահմանադրությունը և «Չարի վերջը»․ Գոհար ՂումաշյանՄեր առաջարկը ձևակերպում ենք հստակ և սկզբունքային․ թոշակառուն չպետք է հարկ վճարի իր միակ բնակարանի համար․ Հրայր Կամենդատյան