«Գազպրոմն» ավարտել Է «Թուրքական հոսք» գազատարի 80 տոկոսի կառուցումը
Հասարակություն«Գազպրոմը» կառուցել Է «Թուրքական հոսք» գազատարի ընդհանուր երկարության արդեն 80 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սելեկտորային խորհրդակցության ընթացքում հայտնել Է Ռուսաստանի գազի հոլդինգի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը:
«Շարունակվում Է Եվրոպայի ուղղությամբ «Գազպրոմի» կարեւորագույն արտահանական նախագծերի իրականացումը: Արդեն կատարվում են նախապատրաստական աշխատանքներ Գերմանիայի տարածքային ջրերում՝ Լյուբմին քաղաքի շրջանում, «Հյուսիսային հոսք – 2» գազատարի խողովակների գցման համար: Ընթանում Է «Թուրքական հոսք» գազատարի շինարարությունը. երկու գծերով գցվել են 1,5 հազար կիլոմետր խողովակներ կամ խողովակաշարի միագումար երկարության 80 տոկոսը»,- նշել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: