Մխիթարյանը հնարավոր է` դարձյալ չմեկնի Ադրբեջան. «Արսենալ»-ը և ադրբեջանական ակումբը հայտնվել են ԵԼ նույն խմբում
ՍպորտՀայաստանցի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է բաց թողնի Եվրոպայի լիգայի շրջանակում Ադրբեջանում կայանալիք «Ղարաբաղ» և «Արսենալ» ակումբների միջև ֆուտբոլային հանդիպումը: Մոնակոյում օգոստոսի 31-ին կայացած ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլի վիճակահանության արդյունքում E խմբում Լոնդոնի «Արսենալ»-ի մրցակիցներից մեկը կլինի ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբը:
«Արսենալ»-ի հայաստանցի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է` չմեկնի Ադրբեջան և բաց թողնի «Ղարաբաղ»-ի հետ հանդիպումը: Պատճառը` Մխիթարյանի` Ադրբեջանի «սև ցուցակում» լինելու հանգամանքն է: Ֆուտբոլիստն այդ ցուցակում հայտնվել էր Արցախ այցելության պատճառով: