Դավիթ Տոնոյանը հանդիպել է ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների հետ
ՀասարակությունՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 1-ին հանդիպել է միջպետական ռազմակրթական համագործակցության շրջանակում արտերկրի ռազմաուսումնական հաստատություններում վերապատրաստում անցած, ինչպես նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի շրջանավարտ սպաների հետ:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջանավարտներին խորհրդանշանական սպայական դաշույններ է հանձնել և հաջողություն մաղթել հետագա ծառայության ընթացքում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Դավիթ Տոնոյանը պատասխանել է նաև սպաներին հետաքրքրող հարցերի լայն շրջանակի: