Հնդկուհին կարողանում է 180 աստիճանով պտտել արմունկը՝ ուսի ոսկրերից մեկի բացակայության պատճառով
ՀասարակությունՀնդկաստանի Պոնդիչերի քաղաքի 37-ամյա բնակչուհին, որի անունը չի հաղորդվում, կարողանում է 180 աստիճանով պտտել ձեռքը:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, դա նրան հաջողվում է ուսում բացակայող ոսկրի շնորհիվ: Հնդկուհու մոտ հազվադեպ հանդիպող հիվանդություն է ախտորոշվել, որը երբեմն անվանում են «անհետացող ոսկրի հիվանդություն»:
Բժիշկներն այս պատմությունը ներկայացրել են բրիտանական բժշկական ամսագրում: Կինը հիվանդանոց է գնացել՝ գանգատվելով երեք ամիս տևած ուսի ցավից:
Բժիշկները նկատել էին, որ նրա ուսը «փափուկ» է: Նրանք էլ բացահայտել են, որ կնոջ ձեռքը պտտվում է 180 աստիճանով, այսինքն՝ նա կարող է հեշտությամբ և առանց ցավի հետ ծալել արմունկը:
Ռենտգեն հետազոտությունը ցույց է տվել, որ կնոջ հումերային ոսկորը, որը ձեռքը միացնում է ուսին, գոյություն չունի:
Հիշեցնենք, որ օրեր առաջ լրատվամիջոցները ներկայացրել էին ԱՄՆ Միչիգան նահանգի 57-ամյա բնակիչ Մոսես Լենհեմի պատմությունը, որն առանց ցավի 180 աստիճանով կարողանում է պտտել ծնկները: