Ջոկովիչը դուրս թողեց Գասկեին հետագա պայքարից. US Open
ՍպորտԹենիսի ԱՄՆ բաց առաջնության ֆավորիտներից մեկը՝ Նովակ Ջոկովիչը շարունակում է անպարտելի մնալ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տղամարդկանց մենախաղի 3-րդ շրջանում Ջոկովիչի մրցակիցը Ֆրանսիան ներկայացնող Ռիշար Գասկեն էր: 2 ժամից ավելի ձգված մրցախաղում սերբ թենիսիստ հաղթեց 6:2, 6:3, 6:3 հաշվով:
ԱՄՆ բաց առաջնությունն անցկացվում է 1881 թվականից: Այն համարվում է «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարերից մեկը (մյուս երեքը՝ Ուիմբլդոն, Ավստրալիայի բաց առաջնություն, Ռոլան Գարոս): Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Ռաֆայել Նադալն է, իսկ կանանցը` Սլոան Սթիվենսը: Մրցաշարը կեզրափակվի սեպտեմբերի 8-ին: