Վահան Բիչախչյանը դարձել է գոլի հեղինակ
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի անդամ Վահան Բիչախչյանը դարձել է գոլի հեղինակ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլի Սլովակիայի առաջնության երկրորդ դիվիզիոնի 7-րդ տուրում «Ժիլինա 2»-ը տանը ոչ-ոքի է խաղացել «Պոպրադի»-ի հետ: Հայաստանի երիտասարդական թիմի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը խփել է իր թիմի՝ «Ժիլինա 2»-ը գոլը:
Բիչախչյանը մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 88-րդ րոպեին:
«Ժիլինա 2»-ը այս տուրից հետո մրցաշարային աղյուսակում 8-րդ տեղում է: