Բռնցքամարտիկներ Անուշ Գրիգորյանն ու Ժորժիկ Մարությանն ապահովեցին առնվազն բրոնզե մեդալներ
ՍպորտԲռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամները հաջող են մասնակցել ուսանողական աշխարհի առաջնությանը:
«Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:Ռուսաստանի Էլիստա քաղաքում ընթացող բռնցքամարտի ուսանողական աշխարհի առաջնությունում 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանն ապահովեցին առնվազն բրոնզե մեդալներ: Մարությանը գեղեցիկ եւ տպավորիչ մենամարտում հաղթանակի հասավ Իռլանդիայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ Անուշ Գրիգորյանը բացահայտ առավելությամբ հաղթեց լեհ մարզիկին: Մենամարտն ավարտվեց ժամանակից շուտ:
Ռինգ դուրս կգա նաեւ 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը:
Հայ բռնցքամարտիկները հանդես են գալիս մարզիչ Վահան Ադիլխանյանի եւ Բագրատ Ավոյանի գլխավորությամբ: