Աշխարհի լավագույն դարպասապահի կոչման հավակնորդներն են Տիբո Կուրտուան, Հուգո Լյորիսը և Կասպեր Շմեյխելը
ՍպորտՖԻՖԱ-ն հրապարակել է 2018թ. աշխարհի լավագույն դարպասապահի հավակնորդների եռյակը:
Տարվա լավագույն դարպասապահի կոչման համար կպայքարեն Մադրիդի «Ռեալ»-ի և Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան, «Տոտենհեմ»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի դարպասապահ Հուգո Լյորիսը և «Լեսթեր Սիթի»-ի ու Դանիայի ազգային հավաքականի դարպասապահ Կասպեր Շմեյխելը:
Աշխարհի լավագույն դարպասապահի անունը կհայտարարվի 2018թ. սեպտեմբերի 24-ին՝ ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ընթացքում: