ԱԻՆ-ը նշում է իր 27-ամյակը. տոնական շքերթին մասնակցում է նաեւ Փաշինյանը
ՀասարակությունԱրտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր՝ սեպտեմբերի 4-ին, տոնում է իր 27-ամյակը:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նախարարությունում անցկացվող տոնական շքերթին ներկա է նաեւ Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամներ, դիվանագետներ։