Նեյմար. Լիվերպուլը չի հայտնվի ԱՊԼ-ի լավագույն քառյակում
ՍպորտՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը խոսել է ԱՊԼ-ի ֆավորիտների մասին.
«Գուշակություններ անելը սխալ է, սակայն ինչ-որ բան հուշում է, որ այս տարի ԱՊԼ-ի չեմպիոն է դառնալու «Մանչեսթեր Սիթին»: Երկրորդը կլինի «Մանչեսթեր Յունայթեդը», իսկ երրորդը` «Չելսին»: Քառյակը կեզրափակի «Տոտենհեմը»: Կարծում եմ, որ «Լիվերպուլը» չի հայտնվի լավագույն քառյակում»,- Նեյմարի խոսքերը մեջբերում է Daily Express-ը:
Հիշեցնենք, որ փարիզյան ակումբը ՉԼ-ի խմբային փուլում մրցելու է «Լիվերպուլի» հետ: