Լիգա 1-ի կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել Մբապեի հարցում
ՍպորտՖրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն Լիգա 1-ի շրջանակում «Նիմի» (4:2) դեմ կայացած խաղի ընթացքում հեռացվել էր խաղադաշտից:
Ֆրանսիական Լիգա 1-ի կարգապահական կոմիտեն վերջնական որոշում է կայացրել երիտասարդ հարձակվողի հարցում:
Մբապեն որակազրկվել է 3 խաղով: Հիշեցնենք, որ 19-ամյա ֆրանսիացին հրել էր պաշտպան Տեժի Սավանյեին վերջինիս սահընկումից հետո:
Երկուսն էլ հեռացվել էին խաղադաշտից: Սավանյեն որակազրկվել է պայմանական 5 խաղով: Հաջորդ կարմիր քարտը ստանալու դեպքում նա բաց կթողնի 5 հանդիպում: