Հոկայդոյում աճում է երկրաշարժից զոհվածների թիվը
ՀասարակությունՃապոնիայի Հոկայդո հյուսիսային կղզում ութի Է հասել երկրաշարժից զոհվածների թիվը, որը տեղի Է ունեցել լույս սեպտեմբերի 6-ի գիշերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NHK հանրային հեռուստատեսությունը: Ավելի վաղ հաղորդվել Էր երեք զոհվածների մասին: NHK-ի տվյալներով՝ փրկարարները եւս հինգ մարդու մարմիններ են հայտնաբերել Ացումա ավանում:
6,7 մագնիտուդով երկրաշարժը տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը 03:12-ին: Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվում Էր Հոկայդո կղզու հարավ-արեւմուտքի Իբուրի շրջանում, իսկ օջախը՝ մոտավորապես 37 կիլոմետր խորության վրա: Ըստ վերջին տվյալների, տուժել Է ավելի քան հարյուր մարդ, տասնյակ բնակիչներ անհայտ կորած են համարվում: Տարերքի հարվածը Էլեկտրամատակարարման եւ տրանսպորտային հաղորդակցության ընդգրկուն խափանումներ Է առաջացրել պրեֆեկտուրայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: