Նիկոլ Փաշինյանը ՀՀ անձնագրեր է հանձնել Արսինե Խանջյանին և Ատոմ Էգոյանին
ՀասարակությունՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության անձնագրեր է հանձնել կանադահայ դերասանուհի, պրոդյուսեր Արսինե Խանջյանին և նրա ամուսնուն՝ ռեժիսոր Ատոմ Էգոյանին:
Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում է կատարել վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանը:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հայաստանի Հանրապետության անձնագրեր հանձնեց Արսինե Խանջյանին և Ատոմ Էգոյանին»,- գրել է Արման Եղոյանն ու կից լուսանկարներ հրապարակել: