Հայաստանն առաջին րոպեից տրամադրված էր հաղթանակի. Լիխտենշտեյնի մարզիչ
ՍպորտՖուտբոլի Լիխտենշտեյնի հավաքականի գլխավոր մարզիչ Ռենե Պաուրիչի Հայաստանի կրած պարտությունը կապում է ֆուտբոլիստների տրամադրվածության հետ:
«Նախ շնորհավորում եմ Հայաստանի հավաքականին հաղթանակի կապակցությամբ: Մենք փորձեցին ամեն ջանք գործադրել դրական արդյունքի հասնելու համար: Հայաստանն առաջին րոպեից տրամադրված էր հաղթանակի: Բայց մեր դարպասապահը շատ մեծ գործ կատարեց: Հայաստանի ընտրանին դժվարին փուլ ապրեց պատասխան գոլից հետո: Մենք երկրորդ շունչ ստացաք, երբ հետ մղեցինք 11 մետրանոց հարվածը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մարզիչ Պաուրիչին:
Ազգերի լիգայի առաջին խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում 2:1 հաշվով հաղթեց Լիխտեշտեյնի ընտրանուն: Հավաքականի կազմում աչքի ընկան Մարկոս Պիզելին և Տիգրան Բարսեղյանը: