Ավստրիա Մ21 - Հայաստան Մ21` 2:1
ՍպորտՄինչև 21 տարեկանների ԵՎՐՈ-2019-ի ընտրական փուլում այսօր Հայաստանի Մ21 հավաքականը մրցեց Ավստրիայի Մ21 ընտրանու հետ:
Հանդիպումը կայացավ Ռիտցինգ քաղաքի «Սոնեզեե» մարզադաշտում: Ամբողջ ընթացքում տանտերերն ունեին շատ մեծ առավելություն: Արդեն 3-րդ րոպեին մեր ընտրանու դարպասը նշնակվեց 11 մետրանոց: Հարվածն անվրեպ իրացրեց Կվասինան:
Առաջիկ կեսում Ավստրիայի ընտրանին հաշիվը կրկնապատկելու մի քանի լավ հնարավորություններ ունեցավ, սակայն ամեն անգամ կա՛մ վստահ էր խաղում Հենրի Ավագյանը, կա՛մ հարվածները շեղ էին ընթանում:
Երկրորդ կեսում Գյուլբուդաղյանցի ֆուտբոլիստները մի փոքր ակտիվացան: 54-րդ րոպեին փոխարինման մտավ Վահան Բիչախչյանը և 61-րդ րոպեին շքեզ հարվածով կարողացավ դառնալ փայլուն գոլի հեղինակ:
Մեր երիտասարդները, սակայն, չկարողացան պահել ոչ-ոքի արդյունքը: 70-րդ րոպեին Ուլմանը եզրափակեց Ավստրիայի գրոհը` հաշիվը դարձնելով 2:1 ու հաղթանակ պարգևելով իր թիմին:
8 խաղից հետո Հայաստանի երիտասարդական հավաքականը 7 միավորով 4-րդ տեղում է: Սեպտեմբերի 11-ին մեր հավաքականը մրցակցի հարկի տակ կմրցի Մակեդոնիայի հետ, ով 3 միավորով զբաղեցնում է վերջին` 6-րդ հորիզոնականը: