Երևան, 18.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ Գևորգյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ Դավթյան Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոց Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք Չալաբյան ՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր Կամենդատյան Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին


Հայաստանում բիզնես սկսելու համար որևէ խոչընդոտ չկա. Նիկոլ Փաշինյանը՝ ռուսաստանահայ գործարարներին

Հասարակություն

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ սեպտեմբերի 8-ին Մոսկվայում իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը նոր ազդակ պետք է դառնա, որպեսզի Ռուսաստանի գործարարներն առավել ակտիվ լինեն Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ անելու իմաստով: Ինչպես Մոսկվայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ՀՀ վարչապետը նման կարծիք հայտնեց Մոսկվայում ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ հանդիպման ընթացքում ունեցած ելույթում:

«Ըստ էության, ամենակարևոր արձանագրումը, որ ես հիմա կուզենայի անել հետևյալն է. բոլորս էլ գիտենք, որ մեր տնտեսության մեջ ներգրավվելու առումով եղել են որոշակի սահմանափակումներ:  Ես այսօր ուզում եմ արձանագրել, որ հիմա մեր տնտեսության մեջ ներգրավվելու, ներդրումներ կատարելու, որևէ ձևով բիզնես գործունեություն ծավալելու համար Հայաստանի Հանրապետությունում որևէ մեկի համար չկա որևէ խոչընդոտ, չկան խանգարող պայմաններ: Բայց մի պայման կա՝ մենք պայմանավորվում ենք, որ որևէ գործունեություն պետք է հենված լինի օրենքի և օրինականության վրա: Այսինքն, Հայաստանի կառավարության միակ ակնկալիքը որևէ ներդրողից, որևէ բիզնեսից այն է, որ պետք է գործունեությունը 100 տոկոսով համապատասխանի Հայաստանի օրենքներին»,- նշեց նա:

Վարչապետը շեշտեց, որ իրենք գիտեն, որ Հայաստանի հարկային օրենսդրությունն ունի բազմաթիվ խնդիրներ՝ ընդգծելով, որ, երբեմն, ընկերությունները 100 տոկոսով օրենքի դաշտում աշխատելու դեպքում կարող են լուրջ վնասներ կրել: «Մենք այս ուղերձը նույնպես ընկալում ենք, և հիմա պատրաստում ենք էական և շատ կարևոր փոփոխություններ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում, որպեսզի օրինական դաշտում իսկապես հնարավոր լինի աշխատել: Մենք նաև ձեզ հրավիրում եմ, որպեսզի ձեր փորձը մեզ հետ կիսեք, որպեսզի այն խնդիրները, որ կան օրենսդրության մեջ, միասին լուծենք»,- ընդգծեց Փաշինյանը:

Ռուսաստանահայ գործարարը գիրք է նվիրում ՀՀ վարչապետին

Փաշինյանը շեշտեց, որ կառավարության և բիզնեսի միջև պետք է լինի համագործակցության մթնոլորտ: Նրա խոսքով՝ չի կարող օրինական աշխատող որևէ բիզնես կառավարության հետ հակասություններ ունենալ: «Մեր շահագրգռությունը հետևյալն է, որ դուք հնարավորինս շատ ներդրումներ անեք, հնարավորինս շատ աշխատատեղեր ստեղծեք և հնարավորինս շատ հարկեր վճարեք պետությանը՝ համոզված լինելով, որ ձեր վճարած ոչ մի կոպեկ հարկ չի թալանվելու, չի գողացվելու, վարչապետի կամ նրա ընտանիքի անդամների գրպանը չի գնալու: Մեր ուղերձը հետևյալն է՝ Հայաստանում գործեք, հարստացեք և  հարստացրեք»,- շեշտեց ՀՀ վարչապետը:

Փաշինյանը հավաստիացրեց, որ իրենք կարողացել են հասնել նրան, որ այսօր Հայաստանի Հանրապետությունն ընկալվում է որպես վստահելի գործընկեր, որպես պետություն, որն արժանի է հարգանքի: «Սա բացառիկ հնարավորություն է, որ մենք մեր ընդհանուր հայրենիքը շենացնենք և հասցնենք զարգացման նոր մակարդակի: Ես շատ մեծ հույս ունեմ ձեր ակտիվության և աջակցության վրա: Ես համոզված եմ, որ ձեզանից որևէ մեկը չի հրաժարվի՝ ելնելով բիզնես շահերի տրամաբանությունից»,- ասաց նա:

Վարչապետը նաև կարևորեց մինչ այժմ գործած բարեգործության տրամաբանությունը՝ աշխատանքի, նոր աշխատատեղեր բացելու, նոր եկամուտներ ու շահույթներ ստանալու տրամաբանությամբ փոխարինելը: «Ինչքան Հայաստանում շատ հաջողված բիզնես ու օրենքի տառին համապատասխան հարստացած մարդ լինի, այնքան ավելի հարուստ է Հայաստանի Հանրապետությունն ու Հայաստանի ժողովուրդը»,- եզրափակեց վարչապետը:

Արաքս Կասյան

 

Պուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Եթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր ԿամենդատյանԵս հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ ԳևորգյանՍամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ ԳևորգյանUcom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԱշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ ԱկոպյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ ԴավթյանԱրարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱյն մասին, թե ինչու են հայ ժողովրդին պարբերաբար սպառնում պատերազմով, և ով է թշնամու դեմ բացում այդ պատերազմի դուռը․ Ավետիք ՉալաբյանԳորիսի ընտրություններում՝ «Ապրելու քվե» դաշինքով. հայտարարությունՀույս չենք դնելու «զորավար» Փաշինյանի վրա, որ չստանանք այնպիսի խաղաղություն, ինչպիսին ստացանք ԱրցախումՕրենքի՞, թե՞ վախի պետություն․ Մենուա ՍողոմանյանՋուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել