Երևան, 18.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ Գևորգյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ Դավթյան Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոց Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք Չալաբյան ՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր Կամենդատյան Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին


Այսօր արդեն կարելի է ասել, որ մեր զինված ուժերը շատ ամուր թիկունք ունեն. Նիկոլ Փաշինյան

Հասարակություն

Այն, ինչ տեղի է ունեցել ՀՀ-ում, տեղի է ունեցել ուղիղ եթերում և ոչ միայն բուն հեղափոխության գործընթացը առաջին վայրկյանից մինչև վերջին վայրկյանը, այլ, ըստ էության, իմ գործունեությունը եղել է անընդհատ հրապարակային, բոլորի աչքի առաջ. Հանրային Հեռուստաընկերության «Զինուժ» հաղորդաշարին տված հարցազրույցում այսպես ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կարձագանքի այն դիտարկումներին, ըստ որոնց ՀՀ-ում տեղի ունեցածը մի մեծ քաղաքականության մաս է:

«Ես ասել եմ և չեմ դադարի կրկնել՝ բացառվում է, որ որևէ մեկը բերի որևէ հիմնավորում, որևէ ապացույց, որևէ փաստ, որ որևէ արտաքին ուժ ներգրավված է եղել ՀՀ-ում տեղի ունեցած գործընթացներում և թավշյա հեղափոխության մեջ»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ դա է պատճառը, որ ՀՀ-ում տեղի ունեցածը մենք համարում ենք բացառիկ:

«Ես հասկանում եմ, որ շատ երկրներում դեռ չի ստացվել պատասխանը. ի վերջո բացառի՞կ էր տեղի ունեցածը, սա ա՞յն էր, ինչը նախկինում երբեք ոչ մի տեղ չի ունեցել, թե՞ այն է, ինչ մենք տեսել ենք բազմաթիվ տեղերում և գիտենք, թե ինչպես է տեղի ունեցել: Բայց սա այն տարբերակն է, որ երբ ցանկանում են գտնել այդ հարցի պատասխանը, կարող են դա անել, որովհետև այդ հարցի պատասխանը դրված է ամենատեսանելի տեղերում, և այդ հարցերի պատասխանն անառարկելի է»:

Համեմատելով Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունները և պատասխանելով դիտարկմանը, թե Ադրբեջանի տնտեսական առավելությունը կարո՞ղ է խախտել ռազմական բալանսը՝ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց.

«Կարծում եմ, որ պետությունները, երկրները ունեն շատ ուժեղ ինքնապահպանման բնազդ: Եթե թույլ տաք, կասեմ, որ այն թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը, որ տեղի ունեցավ Հայաստանում, նաև այդ ինքնապահպանման բնազդի մի արտահայտություն էր: Բոլորս էլ հասկանում ենք, որ ստեղծված ներկա աշխարհաքաղաքական պայմաններում մեր տնտեսությունը, մեր ժողովուրդը նոր լիցքի կարիք և անհրաժեշտություն ուներ»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի անվտանգության պահպանման երաշխիքներից տնտեսությունում բարձր տեխնոլոգիաների արտադրությունը զարգացնելն է:

«Մեզ անհրաժեշտ է նոր պայմաններ ստեղծել տեխնոլոգիան զարգացում և ճեղքում ապահովելու համար»,- ասաց նա՝ նկատելով, որ այստեղ պետք է ներգրավված լինի սփյուռքը:

«Մենք տեխնոլոգիական ճեղքման շատ մեծ պոտենցիալ ունենք, պարզապես մեր բոլոր որոշումները, որ պետք է կայացնենք, պետք է միտված լինեն այս խնդիրների լուծմանը,- ասաց նա՝ նկատելով, որ զինված ուժերի մարտունակության բարձրացումը չի կարող կտրված լինել հասարակությունից և տնտեսությունից,- բանակի մարտունակության բարձրացման կարևորագույն պայմաններից մեկը ամուր և ինքնավստահ թիկունքն է, և կարծում եմ, որ այսօր արդեն կարելի է ասել, որ մեր զինված ուժերը շատ ամուր թիկունք ունեն»:

Ինչ վերաբերում է բանակում այսօր եղած ամենակարևոր խնդիրներին, ապա նա նկատեց, որ պետք է ամենաշատը կենտրոնանալ զինվորների, սպայական անձնակազմի կարիքների վրա, ամեն ինչ անել, որ զինվորն ամեն վայրկյան զգա պետության աջակցությունն իր թիկունքում:

Պատասխանելով այն հարցին, թե շատ տեսակետներ կան, որ ՀՀ-ն հեռանում է ՀԱՊԿ-ից՝ ավելի մոտենալով ՆԱՏՕ-ին, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ցանկացած իրավիճակի վերլուծության հիմքը պետք է լինի տվյալ երկրի ազգային շահը, եթե այս տեսանկյունից մոտենանք հարցին, ամեն ինչ ավելի պարզ ու հասկանալի կլինի: Մեր խնդիրը մեր երկրի անվտանգության մակարդակի էականորեն բարձրացումն է, և այդ խնդիրը պետք է լուծվի ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների համատեքստում»: 

Բացի այդ, ըստ նրա, ՀՀ-ն ունի բոլոր լծակները ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցությունը թույլ չտալու համար:

Պուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Եթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր ԿամենդատյանԵս հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ ԳևորգյանՍամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ ԳևորգյանUcom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԱշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ ԱկոպյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ ԴավթյանԱրարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱյն մասին, թե ինչու են հայ ժողովրդին պարբերաբար սպառնում պատերազմով, և ով է թշնամու դեմ բացում այդ պատերազմի դուռը․ Ավետիք ՉալաբյանԳորիսի ընտրություններում՝ «Ապրելու քվե» դաշինքով. հայտարարությունՀույս չենք դնելու «զորավար» Փաշինյանի վրա, որ չստանանք այնպիսի խաղաղություն, ինչպիսին ստացանք ԱրցախումՕրենքի՞, թե՞ վախի պետություն․ Մենուա ՍողոմանյանՋուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել