Ուսեյն Բոլթը մեկ շաբաթով հեռացել է ավստրալական ակումբից
ՍպորտՕլիմպիական խաղերի ութակի չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթը ժամանակավորապես լքել է ավստրալական «Սենթրալ Քոսթ Մարիներս» ֆուտբոլային ակումբի ճամբարը: Ջամայկացի արագավազրոդը վերջերս էր նորամուտը նշել ավստրալական ակումբի կազմում՝ փոխարինման դուրս գալով ընկերական հանդիպման վերջնամասում:
«Բոլթը մարզումներից կբացակայի սեպտեմբերի 9-16-ը: Նա պետք է մեկնի նախկինում ձեռք բերված պարտավորվածությունները կատարելու համար: Այդ հարցավ ակումբի հետ պայմանավորվածություն կար նախապես»,- ասվում է «Սենթրալ Քոսթ Մարիներսի» հայտարարությունում:
Ավստրալական մամուլի համաձայն՝ Ուսեյն Բոլթը պետք է պաշտոնական միջոցառման մասնակցի Ֆրանսիայում: