Երևան, 18.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ Գևորգյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ Դավթյան Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոց Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք Չալաբյան ՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր Կամենդատյան Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին


Դատարանը որոշում է կայացրել Հայկ Սարգսյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին

Հասարակություն

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում սեպտեմբերի 10-ին հրապարակվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի կալանքը փոխելու, վերացնելու  կամ անփոփոխ թողնելու հարցով  որոշումը: Ինչպես տեղեկացնում է  «Արմենպրես»-ը, դատարանը որոշում է կայացրել 50 միլիոն դրամի գրավի դիմաց նրան ազատ արձակել։

Ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության` Դավիթ Սիմոնյանը, հրազենային վնասվածքով թիվ 3 կլինիկական հիվանդանոց էր տեղափոխվել 2007 թվականի ապրիլի 1-ին՝ Երևան քաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից: Նույն օրը ոստիկանության Կենտրոնական բաժին էր ներկայացել քաղաքացի Ա.Ղևոնդյանը, ներկայացրել ատրճանակ և հայտնել, թե այն գտել է իրենց շենքին կից մանկապարտեզից դեպի նկուղ տանող աստիճանների մոտ, որի հետ անզգույշ վարվելու հետևանքով կրակել է՝ մարմնական վնասվածք պատճառելով ընկերոջը՝ Դ.Սիմոնյանին:

Ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում 2007 թվականի մայիսի 28-ին որոշում էր կայացվել՝ փաստի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու և Ա.Ղևոնդյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված՝ կողմերի հաշտության և բողոքի բացակայության հիմքով:

Նոր երևան եկած հանգամանքներով պայմանավորված` 2018 թվականի հուլիսի 3-ին վերացվել է քրեական գործի վարույթը կարճելու որոշումը, հարուցվել է նոր քրեական գործ, որով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնին։ Քննիչն այն վարույթ է ընդունել և ձեռնարկել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի իրական հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Դավիթ Աշոտի Սիմոնյանին մարմնական վնասվածքը պատճառվել է ոչ թե անզգուշությամբ Արթուր Ղևոնդյանի կողմից, այլև նշված օրը նրա նկատմամբ կատարվել է սպանության փորձ, պարզվել առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Մասնավորապես՝ քննության տվյալներով` Դ.Սիմոնյանն իրականում հրազենային վնասվածքն ստացել է Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի՝ Երևանի կենտրոնում գտնվող բնակության վայրի նկուղային հարկում գտնվող սենյակում՝ 2007 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ վերջինիս կողմից արձակված կրակոցի հետևանքով:

Կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տուժողի ուղղությամբ կրակոցն արձակվել է «SIG SAUER» տեսակի «P 266» մոդելի ատրճանակից, որովայնի ուղղությամբ՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս՝ որովայնի խոռոչի հրազենային միջանցիկ վիրավորման ձևով՝ լյարդի և աջ երիկամի վնասումով, աջ երիկամի հեռացումով՝ ուղեկցված հետորովայնային հեմատոմայով, ներքին արյունահոսությամբ:

Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է «SIG SAUER» տեսակի «P 266» մոդելի ատրճանակը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով:

Պուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Եթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր ԿամենդատյանԵս հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ ԳևորգյանՍամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ ԳևորգյանUcom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԱշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ ԱկոպյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ ԴավթյանԱրարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱյն մասին, թե ինչու են հայ ժողովրդին պարբերաբար սպառնում պատերազմով, և ով է թշնամու դեմ բացում այդ պատերազմի դուռը․ Ավետիք ՉալաբյանԳորիսի ընտրություններում՝ «Ապրելու քվե» դաշինքով. հայտարարությունՀույս չենք դնելու «զորավար» Փաշինյանի վրա, որ չստանանք այնպիսի խաղաղություն, ինչպիսին ստացանք ԱրցախումՕրենքի՞, թե՞ վախի պետություն․ Մենուա ՍողոմանյանՋուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել