Երևան, 18.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ Գևորգյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ Դավթյան Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոց Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք Չալաբյան ՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր Կամենդատյան Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին


«Պոլին պառկեցնելով՝ հարցը չի լուծվում». «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանի ու Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը տարածվեց, քննարկվեց բովանդակությունը, երևույթը: 

Անդրադառնալով երևույթին՝ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը նշեց, որ այն պետության դեմ էր:

«Եթե ԱԱԾ պետի հեռախոսը գաղտնալսում են, դա արդեն պետության դեմ է: Իհարկե, հնարավոր է, որ այն լինի թե՛ ներսից և թե՛ դրսից՝ ՌԴ, ԱՄՆ, Թուրքիա և այլն: Դրա համար շատ կարևոր է շուտափույթ պարզել, թե որտեղի՞ց է արվել այդ գաղտնալսումը, ո՞վ է արել և ինչի՞ համար է արվել: Մենք փաստացի պերմանենտ պատերազմող երկիր ենք, և եթե ԱԱԾ պետին լսում են, չի բացառվում, որ կլսեն նաև վարչապետին, ՊՆ նախարարին, հրամանատարներին և անվտանգությունն ապահովող տարբեր մարդկանց հեռախոսազանգերը»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Կարեն Քոչարյանը: 

Դավիթաշենում կայացած «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դավադրություն և հանցագործություն որակեց ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսումը: Նա հայտարարեց, որ բոլոր ապօրինի զինված խմբավորումները զինաթափվելու են և ԱԱԾ–ին ու ոստիկանությանը հրահանգեց ռեյդեր իրականացնել, օլիգարխների ու բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին և զինաթափել:

Կարեն Քոչարյանն, անդրադառնալով հայտարարությանը, նախ ընդգծեց.

«Այդ պայքարը ասֆալտին պառկեցնելով, թե օրենքով կամ այլ ձևով են իրականացնում՝ իրենց խնդիրն է, բայց դա նոր չպետք է անեին: Նախ՝ պետք է օրենքը հստակ սահմանի, թե ով կարող է պահակախումբ ունենալու և զենք կրելու իրավունք ունենալ: Միգուցե կան այդ կարգավորումները, բայց այդ հարցը վաղուց պետք է լուծեին, ոչ թե նոր, երբ ԱԱԾ պետի հեռախոսազանգն է գաղտնալսվում: Բայց սա իր մեջ նաև մինուսներ էլ է պարունակում: Օլիգարխներից ու գործարարներից է խոսվում, բայց զուգահեռ ասում է՝ ներդրումներ արեք: Բայց ներդրողը, գործարարը չի սիրում ասֆալտին պառկել, նա պետք է առաջին հերթին իր և զուգահեռաբար նաև իր գումարների համար 100 տոկոսանոց երաշխիք ունենա»:

Թե հայտարարությունը քաղաքական ինչ զարգացումների կհանգեցնի, Կարեն Քոչարյանի կարծիքով, իրենց խնդիրն է. «Ես ասում եմ պետության տեսանկյունից. երբ ամեն րոպե ներդրողներին հրավիրում ես ու ասում, որ կոռուպցիա չկա՝ եկեք, բայց զուգահեռ ասում ես ասֆալտին պառկեցրեք, դա կարող է իր հետևանքը ունենալ»:

Իսկ գնահատելով ընդհանուր ներքաղաքական իրավիճակը՝ քաղտեխնոլոգը շեշտեց. «Հիմա ծանր փուլում ենք: Այդ փուլից դուրս գալու ճանապարհը բանակցություններն են: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նման իրավիճակներում պետք է բանակցություններ վարել: Ամբողջ քաղաքական դաշտը պետք է բանակցությունների սեղանի շուրջ նստի, որովհետև պոլին պառկեցնելով հարցը չի լուծվում: Ասֆալտին կարող են պառկեցնել իրավապահ մարմինները՝ կարող են պառկեցնել կրիմինալին, իսկ քաղաքական դաշտը պետք է բանակցությունների միջոցով լուծել բոլոր հարցերը, հակառակ պարագայում՝ ամեն ինչ ավելի կխորանա»:

Դիտարկմանը, թե բանակցությունների գնալու կոմպրոմիս այս պահին, կարծես, չկա, Կարեն Քոչարյանն արձագանքեց. «Իսկ ո՞վ է փորձել նստել բանակցությունների սեղանին, որ իմանանք՝ կա՞, թե՞ ոչ: Ո՞վ է ասում, որ չկա կոմպրոմիս: Օրինակ, երբ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդիպեց վարչապետին, կարծեք թե կար այդ կոմպրոմիսը: Այստեղ պետք է բոլորը շահագրգիռ լինեն նստել բանակցությունների սեղանին, որովհետև գոնե լուրջ քաղաքական գործիչները հասկանում են, որ առանց բանակցությունների սեղանի շուրջ նստելու ոչ մի հարց չի լուծվելու: Բացի այդ, կարծում եմ, որ այդ գործընթացի մեջ պետք է ներգրավված լինեն նաև ՀՀ նախագահը, Ազգային ժողովի խմբակցությունները, ինչպես նաև արտախորհրդարանական ուժերը, որոնք հասարակության ինչ–որ մի հատվածի աջակցությունն ունեն»:

Ինչ վերաբերում է սևերի և սպիտակների բաժանմանը, որն օրեցօր նաև սուր հնչերանգ է ստանում, քաղտեխնոլոգը նկատեց, որ այդ բաժանումը վերոնշյալի հետևանքն է: Այսինքն, եթե բանակցությունների սեղանի շուրջ նստեն, սև ու սպիտակի բաժանում չի լինի:

Հարցին, թե ո՞ւր կարող է տանել այդ բաժանումը, քաղաքագետը պատասխանեց. «Քաղաքական ճգնաժամի»: Կարեն Քոչարյանն այս պահին, այնուամենայնիվ, քաղաքական ճգնաժամ դեռ չի տեսնում: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Եթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր ԿամենդատյանԵս հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ ԳևորգյանՍամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ ԳևորգյանUcom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԱշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ ԱկոպյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ ԴավթյանԱրարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱյն մասին, թե ինչու են հայ ժողովրդին պարբերաբար սպառնում պատերազմով, և ով է թշնամու դեմ բացում այդ պատերազմի դուռը․ Ավետիք ՉալաբյանԳորիսի ընտրություններում՝ «Ապրելու քվե» դաշինքով. հայտարարությունՀույս չենք դնելու «զորավար» Փաշինյանի վրա, որ չստանանք այնպիսի խաղաղություն, ինչպիսին ստացանք ԱրցախումՕրենքի՞, թե՞ վախի պետություն․ Մենուա ՍողոմանյանՋուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըԿան մարդիկ, որոնք պառակտում են ժողովրդին, և կան մարդիկ, որոնք մեծարում են մեր հերոսներին․ Նարեկ Կարապետյան