Լիբանանում կայացել է ֆրանսահայ ականավոր գեղանկարիչների նկարների ցուցադրությունը
ՄշակույթՍեպտեմբերի 13-ին Լիբանանում Հայաստանի և Ֆրանսիայի դեսպանությունների հովանավորությամբ կազմակերպվեց ֆրանսահայ ականավոր գեղանկարիչներ Ժանսեմի, Գառզուի, Էդգար Շահինի, Շարթի և Ասսադուրի գործերի ցուցադրությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառմանը ներկա էին պետական հաստատությունների, դիվանագիտական կորպուսի, ակադեմիական և մշակութային շրջանակների ներկայացուցիչներ:
Ելույթներով հանդես եկան ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը և Ֆրանսիայի դեսպան Բրունո Ֆուշեն: Նրանք արժևորեցին հայազգի արվեստագետների ուրույն ստեղծագործական ոճը, նվաճումները և ներդրումը:
Իր խոսքում դեսպան Մկրտչյանը կարևորեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեությանը Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը, որի լավագույն ապացույցը 2018թ. հոկտեմբերին գագաթնաժողովի հյուրընկալումն է Երևանում: