Երևան, 18.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ Գևորգյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ Դավթյան Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոց Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք Չալաբյան ՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր Կամենդատյան Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին


Քառօրյա պատերազմի զոհերի մայրերը միանում են ՀՀ վարչապետի տիկնոջ «Կանայք` հանուն խաղաղության» նախաձեռնությանը

Հասարակություն

Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում հայրենիքի համար կյանքը զոհած տղաների մայրերը միանում են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի` «Կանայք` հանուն խաղաղության» նախաձեռնությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 15-ին Աննա Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայր Համեստ Ներսիսյանը:

«Կոչ ենք անում, որպեսզի լռեն աշխարհի բոլոր մահագույժ հրամանները։ Աշխարհում բոլոր մայրերը մերժում են պատերազմը։ Ողջունում և միանում ենք Աննա Հակոբյանի նախաձեռնությանը` միասնական կոչ անելով աշխարհի բոլոր մայրերին` պայքարել հանուն խաղաղության»,- ասաց Համեստ Ներսիսյանը:

Աննա Հակոբյանի խոսքով` ինքն ավելի վստահ կշարունակի իր արշավը` թիկունքին ունենալով զոհված տղաների մայրերի համաձայնությունը: «Առաջին անգամ այս նախաձեռնության մասին խոսեցի Մոսկվայում: Արդեն Փարիզում՝ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, ինձ մեղադրող հարց հնչեց, թե ինչպես այս նախաձեռնությանը կվերաբերվեն քառօրյա պատերազմի ընթացքում զոհվածների մայրերը։ Ես ավելի վստահ եմ տանելու արշավը` իմ թիկունքին ունենալով ձեր համաձայնությունն այս արշավին միանալու։ Մենք մինչև մեր կյանքի վերջ պարտական ենք ձեզ, քանի որ անհերքելի փաստ է, որ ապրիլյան պատերազմի հանգուցալուծումը եղավ ձեր որդիների շնորհիվ»,- ասաց նա:

Վարչապետի տիկինը կարևորեց նաև այն ուղերձը, որն ուղղված է ադրբեջանցի մայրերին, ովքեր նույնպես դեմ են պատերազմին: «Դուք մեծ ծառայություն եք մատուցում այն մայրերին, ում որդիների կյանքը դեռ հնարավոր է խնայել։ Պատահական չէ, որ հենց ձեր որդիներն են հերոսացել քառօրյա մարտերում։ Հենց այսպիսի մայրերից կարող էին ծնվել հերոս տղաներ։ Շատ կարևոր է ձեր ուղերձը, որն ուղղված է ադրբեջանցի մայրերին, այդ ուղերձի համար քաջություն է պետք, որը դուք ունեք։ Մայրությունը չի ճանաչում ազգություն, կրոն, մաշկի գույն։ Մայրությունը ճանաչում է միայն անսահման սեր ու փաղաքշանք։ Ես հույս ունեմ, որ ձեր և մեր ձայնը կհասնի նաև ադրբեջանցի մայրերին, նրանք նույնպես կխոսեն ընդդեմ պատերազմի և հանուն խաղաղության: Այդ դեպքում մեր խոսքը մի օր կհասնի նաև կրակի հրաման տվող տղամարդկանց։ Խոստանում եմ, որ ամուր և վճռական կլինեմ այս արշավը վարելիս»,- նշեց Աննա Հակոբյանը:
Վարչապետի տիկինը նշեց, որ իրենց այս կոչը թուլության նշան չէ և, խաղաղության չհասնելու դեպքում, ինքը պատրաստ է զենքը ձեռքին կանգնել սահմանին:  «Մենք քարոզում ենք որպես մայր, ոչ թե որպես պետություն։ Հայաստանում երկու օր առաջ զորավարժություններ էին, որոնք խաղաղություն չեն ենթադրում։ Կամ մենք կհաղթենք և մարդավարի կնստեն բանակցությունների սեղանի շուրջ ու կլուծեն այս հարցը, կամ կպարտվենք, ու նորից կշարունակեն կրակել։ Առայժմ որևէ լուր չունեմ սահմանի այն կողմից։ Եթե մենք չհասնենք խաղաղության, ես ինքս եմ պատրաստ զենք վերցնել և գնալ մեր հայրենիքը պաշտպանելու։ Խոստանում եմ ամեն ինչ անել, որ հակառակ կողմը մեր նախաձեռնությունը թուլության նշան չընկալի»,- նշեց Հակոբյանը: 
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության հիմնական առաքելությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը նպաստելն է:

Ռուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Եթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր ԿամենդատյանԵս հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ ԳևորգյանՍամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ ԳևորգյանUcom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԱշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ ԱկոպյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ ԴավթյանԱրարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱյն մասին, թե ինչու են հայ ժողովրդին պարբերաբար սպառնում պատերազմով, և ով է թշնամու դեմ բացում այդ պատերազմի դուռը․ Ավետիք ՉալաբյանԳորիսի ընտրություններում՝ «Ապրելու քվե» դաշինքով. հայտարարությունՀույս չենք դնելու «զորավար» Փաշինյանի վրա, որ չստանանք այնպիսի խաղաղություն, ինչպիսին ստացանք ԱրցախումՕրենքի՞, թե՞ վախի պետություն․ Մենուա ՍողոմանյանՋուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըԿան մարդիկ, որոնք պառակտում են ժողովրդին, և կան մարդիկ, որոնք մեծարում են մեր հերոսներին․ Նարեկ ԿարապետյանՅունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար Ղազարյան