Երևան, 14.Հունվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայտնաբերվել է զինծառայող Վահան Պետրոսյանի մարմինը. ՀՀ ՊՆ Իրանում բողոքի ցույցերի ժամանակ մոտ 2000 մարդ է զnհվել. Reuters Ծուռ ճանապարհով. 2025 թվականի Հայաստանի 5 կարևոր իրադարձությունները. «Փաստ» Ի՞նչ հետևանքներ կունենան Հայաստանում խորհրդարանական ընտրությունները. «Փաստ» «Փորձում ենք ուժեղ լինել, բայց Էդվարդի դատարկ տեղը որևէ մեկը չի լրացնի». Էդվարդ Մարանջյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Ջրականում. «Փաստ» Նախընտրական տարվա ներքաղաքական «խոհանոցը». մարտեր առանց կանոնների. «Փաստ» «Վեհափառը շատ ճիշտ գիծ է դրսևորում գործող դավաճանական իշխանությունների նկատմամբ, ամենաճիշտ քայլն արհամարհելն է». «Փաստ» Երբ աշխարհիկ իշխանությունն անցնում է հոգևոր սահմանը. «Փաստ» Շիրակի մարզում երեխաների խնամքի կենտրոնները կմիավորվեն. նախագիծ. «Փաստ» Միայն քպականների կյանքում պետք է «բան փոխվի», թոշակառուն ո՞վ է նրանց համար. «Փաստ»


Կաուչուկից՝ «բանջարանոցային կաշի»

Հասարակություն

Մենք գիտենք, որ...

 Ռետինե ճտքավոր կոշիկները ստեղծվել են 19–րդ դարում, երբ սկսեցին կաուչուկից իրեր պատրաստել:

Իրականում այնքան էլ այդպես չէ :

Պարզվում է, որ դեռևս մեր թվարկությունից առաջ 1600–ականներից սկսած «ռետինե» ճտքավոր կոշիկներ պատրաստելիս են եղել Ամազոն գետի ավազանում ապրող հնդկացիները: Ամերիկայի արևադարձային անտառներում աճում է հևեա ծառը: Այս ծառը բնական կաուչուկի աղբյուր է, որը և օգտագործում էին հնդկացիները «ռետինե» ճտքավոր կոշիկներ ստանալու համար: Բնական կաուչուկը բուսական ծագում ունեցող պոլիմեր է։ Այն պարունակում է հևեածառի կաթնահյութի (լատեքսի) մեջ։ «Կաուչուկ» տերմինը ծագել է «կաուչու» բառից, որով Բրազիլիայի բնիկները կոչել են Ամազոն գետի ափերին աճող հևեայից ստացվող նյութը («կաու» – ծառ, «ուչու» – հոսել, լացել)։ «Ռետինե» ճտքավոր կոշիկներ ստանալու համար հնդկացիները իրենց ոտքերը մինչև ծնկները իջեցնում էին ինչ–որ անոթում հավաքած կաուչուկի ծառի կաթնահյութի մեջ: Այդ հյութի մեջ գտնվող լատեքսը պնդանում էր և ծածկում նրանց ոտքերը: Ստացվում էին միանվագ օգտագործման «ռետինե» ճտքավոր կոշիկներ: Այստեղ, իհարկե, սխալ է ասել ռետինե կոշիկ, ավելի ճիշտը լատեքսի կամ կաուչուկի կոշիկն է, բայց դա համարյա թե նույնն է: 

Կաուչուկի կարևոր հատկությունն առաձգականությունն է, այսինքն՝ արտաքին ուժի ազդեցությամբ իր ձևը փոխելու, օրինակ՝ ձգվելու, սեղմվելու և ապա ազդող ուժի բացակայության դեպքում իր նախկին ձևը վերականգնելու ունակությունը։ Կաուչուկն օժտված է նաև ջրի ու գազի նկատմամբ անթափանց լինելու արժեքավոր հատկությամբ։ Սկզբից կաուչուկի օգտագործումը սահմանափակ էր, քանի որ այն շոգից հալվում էր, ցրտից պնդանում, ինչպես քարը: Անհրաժեշտ էր ստանալ ավելի էլաստիկ նյութ: Դա հաջողվել է իրականացնել 1839 թվականին ամերիկացի գյուտարար Չարլզ Գուդիրին: Նա տաքացրած կաուչուկին ծծումբով խառնած նյութի մի քանի կաթիլ պատահաբար կաթեցրեց խոհանոցային վառարանի վրա և ստացավ նոր նյութ՝ ռետին, որն իր հատկություններով էապես գերազանցում էր կաուչուկին: Կաուչուկը ռետինի վերածելու այս պատահական պրոցեսը կոչվեց «վուլկանացում»՝ ի պատիվ հին հռոմեական կրակի աստծո: Իր հայտնագործությունը նա ցույց տվեց կաուչուկի վաճառականներ Թոմաս Հենկենին և Չարլզ Մակինտոշին: Վերջիններս արտոնագրեցին գյուտը և սկսեցին ռետինե իրեր արտադրել՝ սկսած 1843 թվականից: Այդ թվականին էլ հենց հայտնվեցին ռետինե երկարաճիտ կոշիկները: Չարլզ Գուդիրը փորձեց դատական գործընթաց սկսել, բայց ոչնչի չհասավ և, ամբողջ կյանքը աղքատության մեջ անցկացնելով, այդպես էլ աղքատ մահացավ: Աշխարհում սկսվեց կաուչուկային տենդը: Հասարակածային երկրներում սկսեցին ստեղծել կաուչուկի ծառերի պլանտացիաներ: Քանի որ կաուչուկի ծառ հյուսիսում աճեցնել անհնար է, 1926 թվականին խորհրդային կառավարությունը հայտարարեց սինթետիկ կաուչուկ ստանալու մրցույթ, որի մրցանակն էր 100 000 ռուբլի։ Սինթետիկ կաուչուկի ստացման առաջին արդյունաբերական եղանակը մշակել է ռուս քիմիկոս Ս. Լեբեդևը՝ էթիլային սպիրտից, և առաջարկել է արդյունաբերական նպատակով օգտագործել բութադիենը։ Ավելի վաղ ֆրանսիացի քիմիկոս Բուշարդը արհեստական կաուչուկ էր ստացել իզոպրենից: 1940 թվականին Երևանում ստեղծվեց «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը, այստեղ արհեստական կաուչուկ ստանում էին քլորոպրենից: Բնական կաուչուկ ներկայումս ևս արտադրվում է: Հիմա ամենաշատ բնական կաուչուկ արտադրող երկիրը Մալազիան է: Գուդիրի մահից 40 տարի անց, ի պատիվ նրա է կոչվել ստեղծված մի նոր ընկերություն՝ «Գուդիր Ռաբբեր քըմփընին»: Ներկայումս այս ընկերությունը առաջատարն է աշխարհում ռետինե անվադողերի արտադրության բնագավառում:

Չարլզ Գուդիրը շատ աղքատ է ապրել, նա անգամ պարտքերի պատճառով բանտ է նստել, որը, ի դեպ, նա կատակով կոչում էր «իմ հյուրանոցը»: Միևնույն ժամանակ աղքատությունը նրան փիլիսոփա էր դարձրել: Նա ասում էր, որ կյանքը չի գնահատվում դոլարով կամ ցենտով, ինքը չի բողոքում, որ իր գցած սերմից աճած պտուղներից ուրիշներն են օգտվում, ավելի վատ է, երբ սերմը գցած է, իսկ պտուղները ոչ ոք չի հավաքում: Գուդիրը իր հայտնագործած նյութը՝ ռետինը, կոչում էր «բանջարանոցային կաշի»:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

SpaceX-ն անվճար հասանելիություն է տվել Starlink-ին Իրանում. Bloomberg Կոնսոլիդացիոն կենտրոններից ամենարժանահավատը համարում եմ Գ. Ծառուկյանի ձևավորած կենտրոնը. Սուրենյանց Հայաստանը՝ քաղաքական փորձաքարի առաջ․ ինչ է սպասվում ընտրություններին Շտապօգնության ավտոմեքենան Թեղուտի բնակավայրի մոտ կողաշրջվել է. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոցԹաիլանդում շինարարական կռունկն ընկել է ուղևորատար գնացքի վրա. կա 22 զnհ, 55 վիրավnրԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշով «Զանգեզուրի միջանցքը»՝ «ԹՐԻՓՓ» փաթեթավորմամբ․ ի՞նչ պետք է անել և ո՞րն է մեր այլընտրանքըԱղքատությունը Հայաստանում ավելանում է․ Նաիրի ՍարգսյանTRIPP-ի մասին հրապարակված հայտարարությունը, որ Փաշինյանը փորձելու է թմբկահարել, որպես դիվանագիտական հաջողություն, իրականում աննախադեպ է. Աշոտյան Կարևոր խնդիրները լուծելու փոխարեն Եկեղեցու «նորոգման» օրակարգն են առաջ տանում․ Մենուա ՍողոմոնյանԵկեղեցու ներքին խնդիրները պետք է լուծվեն առանց պետության միջամտության․ Ավետիք ՉալաբյանԱյսօրվա մեծ ու վտանգավոր ստի մասին. Մենուա ՍողոմոնյանՀՀ-ում ցմшh ազատազրկման դատապարտված Սիրիայի 2 քաղաքացիներ Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիային. Արդարադատության նախարարություն Հայտնաբերվել է զինծառայող Վահան Պետրոսյանի մարմինը. ՀՀ ՊՆ Անմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBank Սահմանազատման հետևանքով մարդիկ զրկվել են իրենց հողերը մշակելու հնարավորությունից․ Ավետիք ՔերոբյանԲոլոր ոլորտներում ատելության խոսք է տարածվում․ Հովհաննես ԻշխանյանՖասթ Բանկ Մոբայլ․ հեռախոսահամարով փոխանցումներ այլ բանկերի օգտատերերինԻդրամն ամփոփում է 2025 թվականը«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումը ՀՅԴ-ն կգնա դաշինքով. արդարացված մարտավարական քայլ Անսահման ցինիզմ և ոչ մի փաստարկ. Պապիկյանն ասուլիս է տվել «Թրամփի ուղու» հարցում իրականացան ամենավատատեսական կանխատեսումները Արևային էներգիան նպաստում է ածխի գեներացիայի նվազմանը Չինաստանում և Հնդկաստանում 30 տարիների ընթացքում կրթությունը հասցվել է դեգրադացիայի․ Լիլիթ ԱրզումանյանԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը մասնակցել է Սաուդյան Արաբիայում մեկնարկած FMF -2026 միջազգային ֆորումինԱրկտիկական ցուրտ օդային հոսանքները Հայատանում են․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Հանրապետությունում ձյուն է տեղում․ ճանապարհներին բուք է, մերկասառույց Հայաստանում գործող փաստաբանների մի ամբողջ աստղաբույլ պետք է ցույց տա, որ մեղադրանքն իրականում «փուչիկ» է Այն մասին, թե ինչպես գործող թրքահաճո վարչախմբի կռիվը մեր Եկեղեցու դեմ նորից տեղափոխել իր դաշտ. Ավետիք ՉալաբյանԽաղաղության գիրը, որ գրվում է պարտության լեզվով Նոնսենս. երբ իշխանությունը պատերազմ է հայտարարում Եկեղեցուն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ԱՄՆ առափնյա պահպանությունը 2025 թվականին ռեկորդային 231.8 տոննա թմրանյութ է առգրավելՍուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Հայոց վանքեր» խորագրով ջրաներկի ցուցահանդեսը՝ նվիրված Սուրբ ԾնունդինԻրանում բողոքի ցույցերի ժամանակ մոտ 2000 մարդ է զnհվել. Reuters Mattel-ը թողարկել է աուտիզմ ունեցող Բարբի Մտահոգությունները տեղին չեն, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն է հաստատված. Նիկոլ ՓաշինյանԱնչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբՄայքլ Քերիկը կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը» Քրիստոսի արձանը վեր է հառնելու Հայաստանի երկնքում ոչ թե որպես պաշտպանություն, այլ որպես վերջին հարց՝ դուք դեռ ա՞զգ եք, թե՞ պարզապես կողք կողքի ապրող մարդիկ․ Լուիզա ԱվթանդիլյանԹրամփը բացեիբաց կոչ է անում Իրանի ցուցարարներին շարունակել իրենց բողոքի ակցիաները և փորձել գրավել պետական հաստատությունները․ Մհեր ԱվետիսյանՄարիամ Ալեքսանյանի լուսանկարները Վան Գոգի թանգարանից Խոշոր ավտովթար՝ Երևանում. կա 6 տուժած, որից 3-ը՝ երեխաներ Նրանք արժանի են ավելիին. Նարեկ Կարապետյան Իրանի հետ գործարքներ կնքող ցանկացած երկիր 25 տոկոս մաքսատուրք կվճարի ԱՄՆ-ի հետ բոլոր գործարքների համար. ԹրամփՀամայնքային ոստիկանները 45-ամյա վանաձորցու մոտ թմրամիջոց են հայտնաբերել Հակառակորդը չպետք է նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք․ «Համահայկական ճակատ» շարժումՄենք ասում ենք՝ գործ արեք, իրենք ասում են՝ անհիմն միջնորդություններ եք անում․ Վարդևանյան