Երևան, 23.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմ Էս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա Ղուկասյան Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Սպորտի և արվեստի ամենագեղեցիկ համադրություններից մեկը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 նոյեմբերի). Մարդու առաջին թռիչքը օդապարիկով. «Փաստ» Առասպելացված հին պատմությունների ու գաղափարախոսությունների տարասեռ համադրությունը. «Փաստ» Ժամանակի ընթացքում Հայաստանը դուրս կգա և՛ ԵԱՏՄ-ից, և՛ ՀԱՊԿ-ից. ի՞նչ հետևանքների է պետք սպասել. «Փաստ»

«Առավոտից երեկո Մասիս նկարելով և այն վաճառելով՝ մշակույթ չի ձևավորվում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայք (հայկազուններ)» կուսակցության քաղաքապետի թեկնածու Գևորգ Հովսեփյանը լրատվամիջոցների աշխատանքը բավականին բարձր է գնահատում, քանի որ բոլորն էլ կուսակցությունների ու դաշինքների քարոզարշավն ակտիվ լուսաբանում են: Նա դժգոհ է, որ քարոզարշավը կարծես վերածվել է աղբահանության, ջրամատակարարման և այլ ծառայություններն ավելի լավ մատուցելու մրցավազքի: Մինչդեռ, ըստ նրա, դրանք Երևանի քաղաքապետարանի ուղիղ ֆունկցիաներն են, որի կողքին կան նաև շատ այլ հարցեր, ինչի մասին ոչ ոք չի խոսում: Չնայած, որ դրանց մասին նույնպես պետք է հոգ տանի տեղական ինքնակառավարման մարմինը:

«Քաղաքապետարանում կան նաև կրթության, առողջապահության, արտաքին կապերի բաժիններ, բայց որևէ մեկը չի խոսում այդ մասին: Չեն խոսում նաև մեր փլուզված, վիրավորված արժեհամակարգի մասին: Դրա փոխարեն բոլորը խոսում են աղբահանությունից, կարծես թե այլ խնդիր չունենք: Այդ է պատճառը, որ ես ընտրապայքար, որպես այդպիսին, չեմ տեսնում»,- ասաց Գ. Հովսեփյանը:

Դիտարկմանը, թե բարձրացված հարցերի շրջանակը բավական ընդգրկուն է, և դրանք քաղաքական ուժերի քարոզարշավի թեմաներից դուրս մնալով՝ ազատ են թողել այդ դաշտը, ուստի «Հայք (հայկազուններ)» կուսակցությունն այդ բացը լրացնելու ի՞նչ ծրագրեր է առաջարկում, Գ. Հովսեփյանն ասաց, որ իրենք բազում առաջարկներ ունեն, որոնք աղբից կմաքրեն ոչ միայն փողոցները, այլև մարդկանց հոգիները:

 

«Քառորդ դարից ավել աղբը ոչ միայն մեր փողոցներում է կուտակվել, այլև մեր հոգիներում: Լավ կլինի լրագրողները մյուս կուսակցություններին հարցնեն, թե ինչպես են իրենք վերաբերվում ԼԳԲՏ խնդիրներով զբաղվող կազմակերպությունների հովանավորներին, մարիխուանային, խաղատներին, որոնք խեղում են մեր երիտասարդների կյանքը: Ինչպես են վերաբերվում այն բանկերին, որոնք թալանել և թալանում են մեր ժողովրդին: Նման կառույցները պետք է հայտարարվեն տեռորիստական կառույցներ և դուրս շպրտվեն մեր երկրից: Առավոտից երեկո Մասիս նկարելով և այն վաճառելով` մշակույթ չի ձևավորվում: Մշակույթը հազարամյակներից եկող արժեհամակարգի զգացողության արտահայտությունն է: Եվ արդյո՞ք այն արտահայտվում է մեր մշակույթում, իհարկե՝ ոչ»,- ասաց Գ. Հովսեփյանը:

Քաղաքապետի թեկնածուի խոսքով, եթե այդ առումով մեր տեսլականը չունենանք և չհասկանանք, թե ինչ ենք ուզում վաղը, կարճ ժամանակ հետո չենք կարողանա արժեհամակարգի մասին խոսել: Եվ այդ է պատճառը, որ իրենք քաղաքապետարանի պարտականություններից բացի հանրությանն առաջարկում են երկու այլ ծրագիր ևս՝ Երևանը հայության մայրաքաղաք, Երևանը հայ ազգային արժեքների հեղափոխության մայրաքաղաք: Ի դեպ, կուսակցության ծրագիրը կազմվել է տարբեր երկրներում բնակվող հայ մասնագետների կողմից:

 

«Ցավալին այն է, որ Երևանը դեռևս մայրաքաղաքի հոգեվիճակ չունի: Մայրաքաղաքն ինքը պետք է այդ ամբողջ արժեքներն իր մեջ կրի, գեներացնի և բաբախող սրտի նման իր արյունատար անոթներով այն պետք է տարածի հայության մեջ: 150 հազար հայ երեխաներ ուզում են Հայաստան գալ, որպեսզի սովորեն հայերեն և ծանոթանան մեր մշակույթի հետ, բայց Երև ա ն ը ո չ ի ն չ չ ի անում այդ ուղղությամբ և քարի նման լուռ է: Մեր աչքի առաջ արևմտահայերենը մեռնում է, Երևանը նորից չի կարողանում ոչինչ անել: Այս և նմանօրինակ շատ խնդիրների լուծումն իր վրա պետք է վերցնի քաղաքամայր Երևանի ղեկավարությունը: Ընտրողների հետ հանդիպումների ժամանակ մարդիկ նաև նման հարցերի լուծումներն են ուզում տեսնել: Գիտեք ՀՀԿ-ն նման ծրագրեր չունե՞ր, ուներ: Բայց ո՞վ էր իրականացնում: Երևանը վերածել էին փող աշխատելու գործիքի, որի միջոցով հարստանում էին և այդ գումարը կրկին իրենց հարստանալու համար էին օգտագործում՝ փողոց նետելով մեր քաղաքացիներին» - ասաց Գևորգ Հովսեփյանը: 

Նրա կարծիքով, պետք է նաև կրճատել Երևանի քաղաքապետարանի ուռճացված ապարատը, քանի որ, օրինակ, Նյու Յորքի նման հզոր բազմամիլիոնանոց քաղաքի քաղաքապետարանն ունի ընդամենը 28 աշխատակից: «Հայք (հայկազուններ)» կուսակցության թեկնածուի քաղաքապետ ընտրվելու դեպքում նպատակ ունեն նաև քաղաքապետարանի մի մասն օգտագործել որպես վարչական շենք, իսկ մյուս մասը վերածել պատկերասրահի: Բանախոսի կարծիքով, դա կարող է անգամ մայրաքաղաքի այցեքարտերից մեկը դառնալ, որտեղ երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին կներկայացվեն աշխարհահռչակ հայ նկարիչների գործերի կրկնօրինակներ:

«Այն աննպատակ միջոցառումները, որոնց ժամանակ փուչիկներ են փչվել, պայթեցվել, մարդկանց վառել, և նմանատիպ այլ միջոցառումները, որոնց վրա անիմաստ գումարներ են մսխել, պետք է վերանայվեն: Այսօր ամեն օր մարդկանց մեջ մարդկայինը ոչնչացվում է: Ուստի հարկավոր է հեռու վանել մեր միջի հրեշին ու վերգտնել մարդկայնությունը, ինչը կնպաստի հայկականության պահպանմանը, որն էլ կհանգեցնի հայության ամբողջականացմանը և մեր ազգի փրկությանը»ասաց Գ. Հովսեփյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր ԱվետիսյանՕ դրամ գույքահարկ․ Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմԷս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա ՂուկասյանԱմփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Իրանը ցուցադրել է ստորգետնյա «հրթիռների քաղաք»Հայաստանը կընդունի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգըԱՄՆ-ին սնանկացում է սպառնում, եթե չլուծվի պետական պարտքի վերին շեմի հարցը40 մարդ հոսպիտալացվել է անհայտ նյութի արտահոսքի պատճառով․ ՍլովակիաԻնչպե՞ս Հայաստանում ծնված երեխայի համար ստանալ ԱՄՆ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, եթե ծնողներից մեկը ԱՄՆ քաղաքացի է«Jeep»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրավիճակը` ավտոճանապարհներին` 22:00-ի դրությամբԻրանի ՀՕՊ-ը ամերիկյան F-16 կործանիչ է խոցելԿիրակնօրյա Սուրբ պատարագներ՝ Արագածոտնի թեմումՄի շարք տարածաշրջաններում անձրև է տեղում․ միջպետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԵս տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածուԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՁախ ոտքից են վեր կացել. Զախարովայի կոշտ արձագանքը ԵվրոպայինՀրդեհ է բռնկվել Վանաձորի Բազում թաղամասում, տեղում աշխատում են հրշեջներըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մոտակայքում 58-րդ ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ը խոցելու մասինՍպերցյանը վնասվածքից հետո վերադարձել է մարզադաշտ և հաղթել Ռոնալդուի ակումբի դեմ խաղումՊետք է պարզեցնել պղտոր ջուրը․ ընդունել սխալներն ու հասկանալ՝ ինչու է Հայաստանը հայտնվել այս իրավիճակում․ Մհեր ԱվետիսյանԹեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը»Հայաստանում կալանավորները պահվում են կյանքի համար վտանգ ներկայացնող պայմաններում. Ավետիք ՉալաբյանՌուսական կողմը շատ լավ պատկերացում ունի, թե հայկական տնտեսությունում ինչ է կատարվում. Հրայր ԿամենդատյանՄի փոր հացով երկիր չեն փոխում. Արշակ ԿարապետյանԱղանդավորության ծավալուն մուտքը Հայաստան լի է վտանգներով. Արմեն ՄանվելյանՀայաստանն այսօր կանգնած է աշխարհաքաղաքական բարդ ընտրության առաջ. Մհեր ԱվետիսյանՏելեկոմից մինչև ֆինտեխ, էներգետիկա, լոգիստիկա և ավելին. Team Group-ը Digitec-ում թվային նոր լուծումներ ու հարթակներ է ներկայացնումՀայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում. Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները քաղաքական հետապնդումների նոր ալիք են սկսում. Արեգ ՍավգուլյանԵՄ կառույցները չեն գործադրում բավարար ջանքեր մեր երկրում մարդկանց իրավունքների պաշտպանության համար. Մենուա ՍողոմոնյանՍպորտի և արվեստի ամենագեղեցիկ համադրություններից մեկը. «Փաստ»Մեր աշխատակիցները. Իշխան Պետրոսյան. տեսանյութՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 նոյեմբերի). Մարդու առաջին թռիչքը օդապարիկով. «Փաստ»Թվային լուծումներ արտարժույթի շուկայում․ IDBank-ը և Rate.Trading-ը՝ DigiTec 2026-ինՀայ համայնքի տարիների հետևողական ջանքերն արդյունք են տվել․ Բաքվի բանտում պահվող հայ ռազմագերիներին շնորհվել է Նիցցայի պատվավոր քաղաքացու կոչումԱռասպելացված հին պատմությունների ու գաղափարախոսությունների տարասեռ համադրությունը. «Փաստ»Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ումԺամանակի ընթացքում Հայաստանը դուրս կգա և՛ ԵԱՏՄ-ից, և՛ ՀԱՊԿ-ից. ի՞նչ հետևանքների է պետք սպասել. «Փաստ»Աշխարհաքաղաքական հսկաների Շենժենի բենեֆիսն ու անկայուն աշխարհակարգի խորհրդանշական արտացոլումը. «Փաստ»«Նարեկիցս հետո հանուն մեր աղջիկների ապրեցինք». կրտսեր սերժանտ Նարեկ Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին Ջրականում. «Փաստ»Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»«Գուցե իր հույսն արտահերթ ընտրոււթյունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել». «Փաստ»Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ. «Փաստ»