Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ» «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ» Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»


Հաջորդ տարի Երևանի կոնյակի գործարանը խաղողի գնման գինը և մթերման ծավալը կհայտարարի ապրիլից 1-ին. Փաշինյանն այցելել է ԵԿԳ-ի Արմավիրի մասնաճյուղ

Հաջորդ տարի Երևանի կոնյակի գործարանը խաղողի գնման գինը և մթերման ծավալը կհայտարարի ապրիլի  1-ին:Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցելությունից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Երևանի կոնյակի գործարանի խորհրդի նախագահ  Արա Գրիգորյանը և հավելեց, որ ընդունում է խաղողագործների այն մտահոգությունը, որ մթերման գինը ուշ է  հայտարարվում:

«Այսօրվա դրությամբ՝ խաղողի մթերման պայմանագրային մեր պարտավորվածության թիվը կազմում է 29 հազար տոննա 26 հազար տոննայի փոխարեն: Խաղողը մթերվում է 140 դրամով՝ առանց որևէ այլ պարամետրերի, և նույն գինը պահպանվում թե՛ Արմավիրում, թե՛ Արարատում, թե՛ Տավուշում»,- ասաց Գրիգորյանը:

Խոսելով խաղողի գնի փոփոխման հետ կապված խնդրի մասին՝ Գրիգորյանը նշեց, որ գինը այս տարի չի կարող փոփոխվել, որովհետև դա կապված է գործարանի բյուջեի, ֆինանսական հնարավորությունների, բիզնես ծրագրերի և այլ հանգամանքների հետ:

Սեպտեմբերի 16-ի դրությամբ՝  մասնաճյուղում գնվել է 5153 տոննա խաղող, իսկ երեք մասնաճյուղերում միասին՝ ավելի քան 8194 տոննա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղում այցելության ընթացում  ծանոթացավ խաղողի գնման գործընթացի կազմակերպմանը:

 Վարչապետը խաղողի մթերման հետ կապված խնդիրները նաև քննարկեց Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանի հետ:  

Վարչապետը նշեց, որ խաղողի մթերման խնդիրը պետք է կանոնակարգել, որպեսզի գյուղացու շահույթը պարբերաբար աճի:

«Երկում կա խաղող, որը մթերվում 400-430 դրամով և այդ խաղողը աճում է Արարատյան դաշտում: Այստեղ մենք պլանավորման խնդիր ունենք: Մենք  պետք է օգնենք գյուղացիներին, որ իրենք որոշակի սորտի փոփոխություն անեն. ոչ թե գյուղացին խնդրողի դերում լինի, այլ գործարանը:

Այսօր գինու արտադրության ոլորտում փաստորեն խաղողի լուրջ դեֆիցիտ ունենք, և, պատկերացնում եք, խաղողը մթերում են ավելի քան 400 դրամով, իսկ գյուղացին ունի այն խաղողը, որը մթերում են 130-140 դրամով: Այսինքն՝ հողի օգտագործման արդյունավետությունը պետք է բարձրացնենք: Այո, կառավարությունը այստեղ և՛ խորհրդատվական, և՛ որոշակի գործիքներով որոշակի աջակցություն պետք է ցուցաբերի»,- ասաց Փաշինյանը: Ըստ վարչապետի՝ դա նաև արտահանման ծավալներն է կրճատում, հայկական կոնյակի բրենդի վրա է բացասական ազդում:

Հետևելով խաղողի ընդունման փուլերին՝ վարչապետը այցելեց կռատուն, ականատես եղավ խաղողի որակի վերահսկման գործընթացին, ինչպես նաև շաքարայնության ստուգմանը։ Այնուհետև վարչապետն այցելեց վերամշակման տեղամաս, որտեղ խաղողը ճզմվում է ժամանակակից մամլիչներով:

Այցի ընթացքում ընկերության ղեկավարության հետ քննարկվեցին նաև խաղողի գնմանն առնչվող մի շարք հարցեր:

Նիկոլ Փաշինյանը եղավ նաև ընդլայնված և արդիականացված թորման արտադրամասում, որը շարունակում է համալրվել շարանտական տիպի թորման սարքերով: Սարքերն հատուկ արտադրված են ֆրանսիական «Շալվինյակ Գրուպ» մասնագիտացված ընկերության կողմից:

 

 

 
 
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԻ՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»