«Ռոման» չկարողացավ պահպանել երկու գոլի առավելությունը
ՍպորտԻտալիայի առաջնության 4-րդ տուրում «Ռոման» ոչ-ոքի խաղաց «Կիևոյի» հետ: Հանդիպումը կայացավ Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում և ավարտվեց 2:2 հաշվով:
Հռոմեական ակումբի կազմում գոլով աչքի ընկան Ստևան Էլ-Շարավին և Բրիան Կրիստանտեն: «Կիևոյի» կազմում գոլ խփեցին Վալտեր Բիրսան և Մարիուշ Ստեմպինսկին` աչքի ընկնելով երկրորդ խաղակեսում:
«Ռոման» վաստակած 5 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը: «Կիևոն» եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Նշենք, որ «Ռոման» Իտալիայի առաջնության հաջորդ տուրում կհյուրընկալվի «Բոլոնիային», իսկ «Կիևոն» սեփական հարկի տակ կընդունի «Ուդինեզեին»: Հանդիպումները կկայանան սեպտեմբերի 23-ին: