Խաղողի մթերման ժամանակ գյուղացիները լուրջ փաստի առաջ են կանգնելու
ՀասարակությունԱյս տարի խաղողի մթերման ժամանակ գյուղացիները լուրջ խնդրի առաջ են կանգնելու, ինչի պատճառը խաղողի քիչ բերքն է և վատ որակը: Ստացվում է այնպես, որ բնության արհավիրքների պատճառով գյուղացին էլի խնդրի առաջ է կանգնելու, քանի որ նրա ապրուստի միակ միջոցը այս պահին խաղողն է:
Կարկուտը վնասել է խաղողը, ինչը բնականաբար ազդում է բերքի որակի վրա, իսկ դա իր հետևանքներն է ունենալու խաղողի մթերման ժամանակ: Դա կարծես քիչ է, բերքատվությունն էլ այս տարի քիչ է եղել, ինչը նույնպես գյուղացուն կանգնեցնելու է հացի խնդրի առաջ.
Իզուր չէ, որ տարբեր մարզերի գյուղացիները արդեն տևական ժամանակ բողոքի ակցիաներ են անում, ճանապարհներ են փակում, որպեսզի բարձրաձայնեն իրենց խնդիրները: Ցավոք ամբողջությամբ բերքի քանակից ու որակից կախված գյուղացին, բերքով միայն իր ապրուստը հոգացող այսօր արդեն իսկ գիտակցում է, որ մթերման ժանանկ լուրջ պրոբլեմներ է ունենալու և այսօրվանից դրա մասին է փորձում բարձրաձայնել: Ինչպե՞ս չհասկանալ գյուղացուն: