Խաղողագործներն ի վիճակի չեն լինելու բանկերի առաջ իրենց պարտավորվածությունները պատշաճ կատարել
ՀասարակությունՄի պահ կտրվենք ներքաղաքական թոհուբոհից և անդրադարձ կատարենք հանրությանը անհանգստացնող ոչ պակաս կարևոր մի խնդրի վրա: Չնայած լայն հանրային հնչեղություն այն դեռ չի ստացել, անգամ երբ այդ կապակցությամբ ճանապարհներ փակվեցին, այդուհանդերձ իրավիճակը շարունակում է մնալ լարված: Խոսքը խաղողագործներին է վերաբերվում: Այս տարի խաղողի բերքը հաեմատաբար ավելի քիչ է, իսկ կարկուտն ու բնակլիմայական ոչ բարենպաստ պայմաննեը, բերքի որակի վրա մեծ ազդեցություն են թողել:
Խնդիրը կայանում է նրանում, որ խաղողագործները գումարային պարտավորվածություններ ունեն բանկերի նկատմամբ, որոնք պատշաճ կատարելու համար, այս տարի գյուղացին խնդիրներ է ունենալու: Հասկանալի է, որ այսօր ողջ ուշադրությունը կենտրոնացած է մայրաքաղաքային ընտրությունների վրա, բայց մարզային բնակչության խնդիրները անտեսել մեջբերելով ներքոնշյալ արդար չէ: Ինչևէ հուսանք ստեղծված իրավիճակին տրամաբանական լուծում կտրվի, հակառակ դեպքում խաղողագործների հետագա քայլերն անկանխատեսելի կլինեն:
Նյութի աղբյուրը՝ https://www.facebook.com/armine.nersisyan.96?tn-str=*F