Ռուսական ռազմաբազայի ինժեներական ստորաբաժանումները հատուկ տակտիկական զորավարժություններ են սկսել
ՀասարակությունՀարավային ռազմական օկրուգի՝ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի ինժեներական ստորաբաժանումները երկկողմ վաշտային տակտիկական զորավարժությունների շրջանակներում հատուկ տակտիկական զորավարժություններ են սկսել «Կամհուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հարավային ռազմական օկրուգի մամուլւ ծառայությունից, զորավարժությունների ընթացքում զինծառայողները կատարում են ինժեներական հետախուզության առաջադրանքներ:
Հատուկ առաջադրանքներ կատարելու ընթացքում ռազմական բազայի ինժեներները օգտագործում են «Կորշուն» տեսակի ականորսիչներ և ական որոնող շներ: Հատուկ տակտիկական զորավարժություններին մասնակցում է ավելի քան 100 զինծառայող, ներգրավված է շուրջ 50 միավոր հատուկ ռազմական տեխնիկա: