Ազատ ոճային երիտասարդ ըմբիշներն աշխարհի առաջնություն կմեկնեն մարտական կազմով
ՍպորտԱզատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Երևանում վերջին հավաքն է անցկացնում Աշխարհի առաջնությունից առաջ:
Այս մասին տեղեկացրին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Թիմը հանդես է գալու հետևյալ կազմով. Արսեն Հարությունյան (57 կգ), Վազգեն Թեւանյան (61 կգ), Գեղամ Գալստյան (65 կգ), Արման Անդրիասյան (70 կգ), Դավիթ Գեւորգյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ), Մհեր Մարկոսյան (86 կգ) և Հովհաննես Մաղաքյան (120 կգ):
Ընտրանու կազմը գրեթե այնպիսինն է, ինչպիսին Եվրոպայի առաջնությունում էր։ Միայն մեկ տարբերությամբ․ 74 կգ քաշային կարգում Հրայր Ալիխանյանը վնասվածք է ստացել և մարզչական շտաբը նրան փոխարինել է Դավիթ Գևորգյանով։ Հունահռոմեական ոճի ըմբիշներն արդեն սկսել են պայքարը ԱԱ-ում, իսկ ազատ ոճայինները Սլովակիա կմեկնեն սեպտեմբերի 20-ին։