Հայտնի են աշխարհի առաջնությունում ծանրամարտի Հայաստանի թիմերի կազմերը
ՍպորտՀրապարակվել են ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց և կանանց թիմերի կազմերը, որոնք կմասնակցեն աշխարհի առաջնությանը:
Տղամարդկանց թիմի կազմում հանդես կգան Անդրանիկ Կարապետյանը, Ժորժ Եղիկյանը (81 կգ), Հակոբ Մկրտչյանը (89 կգ), Արսեն Մարտիրոսյանը, Սամվել Գասպարյանը (102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ):
Կանանց հավաքականի կազմում առաջնությանը նախապատրաստվում են Իզաբելա Յայլյանը (59 կգ), Լիանա Գյուրջյանը (76 կգ), Տաթեւիկ Հակոբյանը (87կգ) եւ Արփինե Դալալյանը (+87 կգ ):
Աշխարհի առաջնությունն այս տարի կանցկացվի նոյեմբերի 1-10-ը Աշխաբադում: