Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նախապատրաստում է առցանց առևտրի զարգացման առաջարկներ
Տնտեսություն Եվրասիական տնտեսական հանձնաժողովը թվային օրակարգի շրջանակներում նախապատրաստում է առցանց առևտրի զարգացման առաջարկներ: Ինչպես տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի լրատվական ծառայությունից, մասնավորապես, նախաձեռնությունների մեծ մասը, որոնք առաջարկվում է իրականացնել թվային օրակարգի շրջանակներում, վերաբերում է թվային տրանսպորտային միջանցքների եւ ֆինանսական տեխնոլոգիաներին:
Ինչպես հայտնել է ԵԱՏՀ Կոլեգիայի ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով անդամ (նախարար) Կարինե Մինասյանը, այսօր մշակման փուլում է գտնվում ձեռնարկություններից և Միության երկրների իշխանություններից ստացված մոտ 30 նախաձեռնություն:
«Միջկառավարական խորհրդի պահանջով հանձնաժողովը պատրաստում է առաջարկություններ ԵԱՏՄ-ում առցանց առեւտրի զարգացման համար, ներառյալ արտաքին շուկաներում պայմանների համեմատական, ինչպես նաև ռիսկերի եւ նախատեսվող քայլերի վերլուծական մեխանիզմներ», - ասել է Կարինե Մինասյանը: