Կբացվի «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես- տոնավաճառը
ՄշակույթՍեպտեմբերի 19-ին, միայն մեկ օր, ժամը 10:00-19.00-ը Երևանում՝ Թումանյան փողոցի և Հյուսիսային պողոտայի հատման կետից մինչև Տերյան և Հին երևանցու փողոցների հատման կետն ընկած բացօթյա հատվածում, կբացվի «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից այն կգործի սիրիահայերի ձեռքի աշխատանքների «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը՝ նվիրված ՀՀ անկախության տոնին: